«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութը՝ ԿԳՄՍՆ-ի էջից
ԱԺ-ում ներկայացնելով 2025 թ. պետական բյուջեի նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն այսօր հայտարարել է, որ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներին 2025 թականին նախատեսվում է պետբուջեից տրամադրել 362 մլրդ 600 մլն. դրամ, որը 4.7 տոկոսով գեազանցում է 2024 թ.-ի ծախսերը: 2023-ի համեմատ 2024-ին այս ծախսերն ավելի են եղել 38 տոկոսով:
«Մենք տեսնում ենք, որ այս ոլորտի նախատեսված ծախսի շարունակական աճի միտումը պահպանվում է և դա հնարավորություն է տալիս, որ մենք ավելի մեծ թափով իրականացնենք բարեփոխումները, որոնք ընթանում են տարբեր ուղղություններով»,- ասել է նախարարը:
300 դպրոց, 500 մանկապարտեզի վերաբերյալ ծրագրին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ 1991-2017 թվականներին ՀՀ-ում կառուցվել է 192 դպրոց (հիմնականում աղետի գոտում), իսկ 2021-2024-ին 223 դպրոց է կառուցվում կամ հիմնանորոգվում: Ընդ որում, այս դպրոցներից 183-ը կառուցվում են հիմքից: Ըստ նախարարի՝ շահառու է 72 հազար աշակերտ: Ժաննա Անդրեասյանի հրապարակած տվյալով, շահառու երեխաների թիվը նոր դպրոցների կառուցման փուլի ավարտին կհասնի 100.000-ի: «Սա մեր երկրի սովորողների 25 տոկոսն է»,- ասաց նախարարը:
500 մանկապարտեզի կառուցման ծրագրի տվյալներն ամփոփելով՝ նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը վերջերս հաստատել էր 364 դպրոցների ցանկը, 157-ում արդեն ավարտվել են աշխատանքները. 14 500 երեխա, ըստ պաշտոնական հայտարարության, հաճախում է նոր մանկապարտեզ, մնացած շենքերի շինարարությունն ընթացքի մեջ է:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ, 244 բնակավայրերում նախակրթարաններ չկան: Մինչև 10 երեխա ունեցող բնակավայրերում պետք է կիրառվեն այլընտրանքային մոդելներ կամ տրանսպորտային միջոցների ապահովմամբ երեխաները կկարղանան գնալ մանկապարտեզ: 10-50 երեխա ունեցող բնակավայրերում կներդրվեն նախակրթարաններ: 50-ից ավելի երեխա ունեցող բնակավայրերից 14-ում չկան նախնական հանրակրթական հաստատություններ:
«Այս տարի 648 դպրոցներում բնագիտական լաբորատորիաները ձևավորվել են կամ ձևավորման վերջին փուլում են»,- ասաց Ժանա Ադերասյանն ու ավելացրեց, որ մինչև տարեվերջ 648 լաբորատորիաները կգործեն: Նախարարի պնդմամբ, 28 դպրոցի լաբորատրիաների սարքերի մատակարարումն իրականացված է:
Շենքային և գույքային միասնական ստանդարտների հարցը, ըստ Ժաննա Անդրեսյանի, լուծվում է:
Որքանով են այդ պայմանները նպաստում որակյալ կրթության իրականացմանը, բոլորովին այլ անդրադարձի արժանի թեմա է:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ