«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` China daily կայքից
Շանհայում անցկացված Կրթական հետազոտությունների 10-րդ ֆորումի շրջանակում հռչակվել են կրթական հետազոտությունների մեթոդաբանության նորարար հինգ մրցանակակիր-գիտնականները։ Տեղեկացնում է China Daily պարբերականը։
Սթիվեն Բոլը, Անետ Լարոն, Հերբ Մարշը, Մին Վեյֆանը և Անդրեաս Շլայխերը աշխարհում առաջին նման մրցանակ ստացողներն են։
Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Շանհայի արևելաչինական համալսարանի կրթության ֆակուլտետը՝ նպատակ ունենալով ճանաչել կրթական հետազոտությունների մեթոդաբանության ոլորտում նորարարական մոտեցումները և խթանել միջազգային համագործակցությունը:
Հերբ Մարշը (Ավստրալիայի Կաթոլիկ համալսարանի հոգեբանության և կրթության ինստիտուտի պրոֆեսոր) մրցանակի է արժանացել քանակական հետազոտական մեթոդների ոլորտում իր նշանակալի ներդրումների համար, ներառյալ կառուցվածքային հավասարումների մոդելավորումը, գործոնային վերլուծությունն ու բազմաստիճան մոդելավորումը։ Նրա «Մեծ ձուկ՝ փոքր լճակում» տեսությունը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից կրթական հոգեբանության վրա։
Մին Վեյֆանը (Պեկինի համալսարանի Կրթության բարձրագույն դպրոցի պատվավոր դեկան) պարգևատրվել է կրթության տնտեսագիտության ոլորտում իր ներդրումների համար։ Նա համադրել է տնտեսագիտական վերլուծություններն ու Չինաստանի բարձրագույն կրթության խնդիրները՝ նպաստելով կրթական տնտեսագիտության զարգացմանն ու կրթական քաղաքականության ձևավորմանը։
Սթիվեն Բոլը և Անդրեաս Շլայխերը, ինչպես նաև Անետ Լարոն, մրցանակի են արժանացել կրթական հետազոտությունների մեթոդաբանության ոլորտում իրենց նորարարական մոտեցումների և համաշխարհային կրթական հետազոտությունների զարգացմանը նպաստելու համար:
Միջոցառման կազմակերպիչները շեշտել են, որ մեթոդաբանական նորարարությունները կարևոր են կրթության զարգացման, ինչպես նաև կրթական քաղաքականությունների միջազգային մակարդակում արդյունավետ ձևավորման համար:
«Չինաստանում կրթական հետազոտությունները մեծապես կենտրոնացած են ազգային խնդիրների լուծման վրա՝ միաժամանակ ներգրավելով միջազգային փորձն ու մեթոդները»- հայտարարել է մրցանակաբաշխությունը նախաձեռնած համալսարանի կրթության ֆակուլտետի ղեկավար Յուան Չժենգոուն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

























































