«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` «Հրապարակի» կայքից
«Էս գժանոցը դիրեկտոր չունի» վերնագրով հոդվածը երգիծական է, «Հրապարակը» չի խախտել Կանոնագիրը։ Նշված է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացության մեջ։
Դիտորդ մարմինը քննել է «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Բունիաթյանի բողոքն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Նշված լրատվամիջոցի կայքում 2024թ․ հոկտեմբերի 15-ին է հրապարակվել «Էս գժանոցը դիրեկտոր չունի» վերնագրով հոդվածը։
Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով համապատասխան էթիկական նորմերն ու միջազգային պրակտիկան, արձանագրում է, որ հոդվածը թեպետ հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթի կայքի «Քաղաքականություն» բաժնում, ըստ էության, քաղաքական երգիծանք է։ Ըստ Դիտորդ մարմնի, հեղինակը ծաղրի, չափազանցությունների, ալեգորիաների ու հրապարակախոսական այլ գործիքների օգնությամբ իր պատկերացումների չափով դիրքորոշում է հայտնել ներկա քաղաքական իշխանության և նրա գործողությունների որոշ դրսևորումների վերաբերյալ։ Այս համատեքստում «գիժ», «գժանոց» բառերի բազմակի կիրառումը հասցեական չէ, կարելի է համարել, որ նպատակ չունի վիրավորելու կամ խտրական վիճակի մեջ դնելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կամ որևէ կոնկրետ անձի: Այդ իմաստով հոդվածում Կանոնագրի նորմերի հետ հակասություն չկա։
Դիտորդ մարմինը լրատվամիջոցներին հորդորում է ընկալման շփոթից խուսափելու նպատակով հստակորեն մակնշել հիմնական լրահոսից առանձնացող ժանրերում արված նյութերը (ֆելիետոն, պամֆլետ, հեղինակային սյունակ), դրանք զետեղել համապատասխան խորագրերի տակ ու բաժիններում, իսկ պատեհության դեպքում՝ ավելացնել համապատասխան պարզաբանող նշումներ (դիսքլեյմեր)։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































