«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` UNESCO-ի կայքից
Թվային միջավայրի վաղ և չափից շատ ազդեցությունը ռիսկեր է առաջացնում։ Նշել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ)՝ «Ինչպե՞ս է ապրում երեխան թվային դարաշրջանում» զեկույցում:
ՏՀԶԿ-ն նշել է, որ թվային դարաշրջանում, երբ մի շարք երկրներում 15 տարեկան դեռահասների 98%-ն ունի սմարթֆոն, երեխաներն օգտվում են սովորելու, զվարճանալու և հասակակիցների հետ կապ հաստատելու աննախադեպ հնարավորություններից։
Ըստ զեկույցի, երեխաների թվային կյանքի խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ ներառյալ ապացույցների վրա հիմնված հանրային քաղաքականություններ, թվային հարթակների անվտանգային գործառույթներ, ինչպես նաև հստակ ուղղորդում ու աջակցություն մանկավարժներին և խնամակալներին։
Զեկույցում հրապարակվել են թվային տեխնոլոգիաների օգտագործման, սոցիալական փոխգործակցության, բացասական փորձառությունների և ռիսկերի հետ կապված 45 միջազգային համադրելի ցուցանիշներ։
ՏՀԶԿ երկրների 15-ամյա աշակերտների 51%-ը նշել է, որ հեշտությամբ կարող է կարգավորել իր թվային սարքերի գաղտնիության պարամետրերը, սակայն 27.6%-ը ընդունել է, որ սոցիալական ցանցերում տարածել է կեղծ տեղեկատվություն, իսկ 17%-ը անհանգստություն կամ լարվածություն է զգում՝ առանց իր սարքի։
«Շատ կարևոր է, որ բոլոր շահակից կողմերը համատեղ աշխատեն՝ երեխաներին պաշտպանելու և աջակցելու համար, քանի որ նրանք կողմնորոշվում են թվային աշխարհում։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև երեխաների՝ ինտերնետից դուրս իրականությունը», — հայտարարել է ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանը։
ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամրապնդել կանոնակարգման և քաղաքական գործիքները, երեխաների թվային գրագիտության ու հմտությունների զարգացումը, ծնողներին ուղղված հստակ ուղեցույցների տրամադրումը, երեխաների թվային վարքագծի և դրա ազդեցությունների վերաբերյալ ապացույցների բազայի ընդլայնումը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ