«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքից
ՄԱԿ-ը Իսպանիայում հուլիսի 3-ին նախատեսված «Ֆինանսավորում հանուն զարգացման» կարգախոսով համաժողովին ընդառաջ հրապարակել է 2025 թ. զեկույցը, ըստ որի աղջիկների կրթության վրա կատարված յուրաքանչյուր 1 դոլար ներդրումը բերում է միջինը 2.80 դոլարի եկամտային վերադարձ։ Իսկ դա տարիներ շարունակ ձևավորում է միլիարդավոր դոլարներ հավելյալ ՀՆԱ ամբողջ աշխարհում։
Նման օրինակները, ըստ զեկույցի, փաստում են, որ կրթությունը՝ հատկապես ներառական և համահավասար, ոչ թե բարեգործական ծախս է, այլ երկրի տնտեսական դիմակայունության և աճի ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկը։
ՄԱԿ-ը նաև հիշեցնում է՝ անգամ չնչին ներդրումները կրթության ոլորտներում կարող են բեկումնային լինել։
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրապարակած զեկույցում ընդգծվում է՝ պետությունները պարտավոր են կրթության ֆինանսավորումը դիտարկել ոչ թե որպես բյուջետային բեռ, այլ որպես երկարաժամկետ ներդրում՝ ուղղված մարդկային ներուժի զարգացմանը։ Ըստ զեկույցի, Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար աշխարհին անհրաժեշտ է տարեկան շուրջ 336 միլիարդ դոլար լրացուցիչ ներդրում հանրային ծառայությունների, այդ թվում՝ կրթության ոլորտում։
Զեկույցում շեշտադրվում է նաև կրթական անհավասարության խորացումն աշխարհում. զարգացող երկրներում միլիոնավոր երեխաներ դպրոց չեն հաճախում կամ կրթություն չեն ստանում այնպիսի որակով, որը կարող է փոխել նրանց կյանքի հեռանկարը։
ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում ազգային ՀՆԱ-ի առնվազն 4 տոկոսը և պետական բյուջեի 15 տոկոսը հատկացնել կրթությանը, որպեսզի այն դառնա բոլորի համար հասանելի, որակյալ և զարգացնող հիմք։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ