«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍՆ կայքից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։
Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետը հարց ուղղեց երեխաների առաջադիմության աջակցության վերաբերյալ՝ շեշտադրելով դպրոցներում երեխաների առաջադիմության խնդիրների հիմքով ֆինանսավորման ավելացումը՝ նշելով բանաձևերի ներդրման կարևորությունը:
Վարչապետն ընդգծեց դպրոցներում վարչական, կազմակերպչական բնույթի որոշումներ կայացնելու կարևորությունը: Նաև բացատրեց, որ եթե մի դպրոցում նույն՝ ստաբիլ թվով երեխաներ ունեն առաջադիմության խնդիր, պետք է հասկանալ, թե որոնք են ու որտեղ են այդ խնդիրները: Պնդեց, որ եթե միշտ նույն դպրոցում, նույն առարկայից, նույն ուսուցչի դեպքում առաջադիմություն ունեցող երեխաների թիվը նույնն է մնում, ուրեմն դպրոցում մի բան այն չէ։
Նախարարը պատասխանեց, թե այդ ռիսկերը հաշվի առնված են և խոսքը 13494 երեխայի մասին է՝ 430 հազարից: Նկատի ունենալով առկա խնդիրերը՝ mediaforedu.am կայքը գրավոր հարցեր է ուղղել նախարարին ու խնդրել պարզաբանել, թե
Դպրոցի տնօրենների ատեստավորման կարգում ի՞նչ բովանդակությամբ է ներդրված կրթության որակի և սովորողների առաջադիմության հարցերը:
Կրթության որակի անբավարարության հիքմով քանի՞ դպրոցի տնօրեն է ազատվել աշխատանքից՝ սկսած 2021 թվականից ի վեր։
Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ ՀՀ-ում քանի՞ տոկոս է կազմում դրանց դրական ազդեցությունը: Խնդրել ենք տրամադրել որևէ հետազոտություն, որը փաստացի ցույց է տալիս այս դրական էֆեկտը։
Արդյոք առաջադիմության խնդիր ունեցող երեխաների թիվը չի հուշում, որ պետք է վերանայել դպրոցական ծրագրերը։
ԿԳՄՍ նախարարին ուղղել ենք այլ հարցեր նույնպես, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026

























































