«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Բրիտանիայի Սենթ Օլբան քաղաքի հանրակրթական դպրոցի տնօրենը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով ծնողներին մինչև 14 տարեկան երեխաների համար սմարթֆոնների փոխարեն տալ պարզ հեռախոսներ՝ միայն զանգի և հաղորդագրության հնարավորությամբ։ Սեպտեմբերից այս կարգը պետք է գործի խստորեն։
BBC-ն պարզել է, որ Քանինգհեմ Հիլլ դպրոցի ղեկավարի այս քայլին միացել են նաև մի քանի այլ դպրոցներ՝ շեշտելով, որ մշտապես ինտերնետին միացված լինելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության, ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև առցանց անվտանգության վրա։
Նախաձեռնության հիմքում ամերիկացի հոգեբան Ջոնաթան Հայդի «Անհանգիստ սերունդը» գիրքն է, որն անդրադառնում է երեխաների ու դեռահասների շրջանում սոցցանցերի բացասական ազդեցությանը։ Դպրոցների տնօրենները կազմակերպել են հանդիպումներ ծնողների հետ, ներկայացրել խնդիրները, ապա ուղարկել համատեղ նամակ՝ առաջարկելով հետաձգել սմարթֆոնների տրամադրումը և սահմանափակվել միայն զանգի և SMS-ի հնարավորությամբ աշխատող հեռախոսներով։
Այս շարժումը տարածվում է ողջ Մեծ Բրիտանիայում՝ միանալով Լոնդոնի մի շարք թաղամասերի (այդ թվում՝ Սաութվարկ և Բարնեթ), Քեմբրիջշիրի և անգամ Էթոնի նման հեղինակավոր դպրոցների սահմանափակումներին։ Որոշ դպրոցներում աշակերտները պարտավոր են դասի ժամերին հեռախոսները պահել հատուկ տուփերում, իսկ կանոնների խախտման դեպքում կիրառվում են պատժամիջոցներ։
Կրթության դեպարտամենտը ընդգծել է, որ բրիտանական դպրոցների 97 տոկոսն այս կամ այն չափով սահմանափակել է սմարթֆոնների կիրառությունը։
BBC-ն պարզել է, որ Հասթինգսի դպրոցներից մեկում 6-րդ դասարանի աշակերտների շրջանում սմարթֆոն ունեցողների թիվը 2023 թվականին կազմել է 75 տոկոս, իսկ 2024-ին՝ նվազել մինչև 12 տոկոս։ Նմանատիպ նվազում է գրանցվել նաև 5-րդ դասարանցիների շրջանում։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի «Առցանց անվտանգության մասին» օրենքը, որը ուժի մեջ կմտնի այս ամիս, նպատակ ունի երեխաներին պաշտպանել վնասակար բովանդակությունից։ Այս փոփոխությունների ֆոնին միայն զանգերի ու հաղորդագրությունների համար նախատեսված հեռախոսների վաճառքն աճում է. 2024-ին Միացյալ Թագավորությունում վաճառվել է մոտ 450,000 նման սարք։
Բրիտանացի 150 հազար ծնող ստորագրել է պարտավորագիր, որ մինչ 14 տարեկան երեխաներին զերծ կպահեն սմարթֆոններից, իսկ 16 տարեկանը չլրացած երեխաներին պետք է հեռու պահել սոցիալական ցանցերից։
Չնայած սմարթֆոնների սահմանափակման նախաձեռնության դրական արձագանքին, որոշ վերլուծաբաններ զգուշացնում են հնարավոր խնդիրների մասին՝ թվային անհավասարությունից մինչև երեխաների շարունակական էկրանային ազդեցություն դպրոցից դուրս։ Սակայն նախաձեռնության հեղինակներն ընդգծում են՝ երբ պետությունն ու տեխնոլոգիական հարթակները դանդաղում են, ծնողներն ու դպրոցները պետք է համատեղ լուծումներ գտնեն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ