«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` Associated Press-ի
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որը ճանապարհ է բացում Կրթության դեպարտամենտի շուրջ 1400 աշխատակիցների կրճատման համար։ Դատարանը չեղարկել է Բոստոնում դաշնային ատյանի որոշումը, որով ժամանակավորապես կասեցվել էր զանգվածային ազատումների գործընթացը։
Գերագույն դատարանի որոշումը համարվում է վճռորոշ քայլ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացման ճանապարհին։ Վարչակազմը որոշել էր վերակազմավորել կամ ըստ էության լուծարել Կրթության դաշնային դեպարտամենտը՝ հիմնական գործառույթներն ու պարտականությունները փոխանցելով այլ գերատեսչությունների։
Ըստ Թրամփի թիմի, կրթական ծառայությունների զգալի մասը հնարավոր է ապահովել առանց առանձին նախարարության։ Օրինակ, ըստ Թրամփի, ուսանողական վարկերի կառավարման համակարգը պետք է փոխանցվի ֆինանսների նախարարությանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը՝ արդարադատության նախարարությանը, իսկ հատուկ կրթության ու սոցիալական աջակցության ծրագրերը՝ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը։
Թեև այս պահին խոսք չկա Կրթության դեպարտամենտը պաշտոնապես փակելու մասին (պարտադիր է Կոնգրեսի որոշումը), Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ տեղի ունեցող կրճատումները կարող են անդառնալի վնաս հասցնել կրթական համակարգին։
Դատավոր Սոնյա Սոտոմայորը գրել է․ «Կրթության դեպարտամենտը ստեղծվել է կարևոր և զգայուն գործառույթներ իրականացնելու համար։ Այդ գործառույթները չի կարելի ուղղակիորեն փոխանցել այլ գերատեսչություններին՝ առանց հանրային քննարկման և օրենսդիր համաձայնության»։
Թրամփի կողմնակիցները պնդում են, որ այս քայլով պետությունը դուրս է գալիս կրթության ոլորտում «մենաշնորհային կարգավորումների» դաշտից։ Բայց ընդդիմախոսները զգուշացնում են՝ կրթության դաշնային մակարդակում գործառույթների քայքայումն առավելապես կազդի հատուկ կարիք ունեցող երեխաների, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների և ուսանողական ֆինանսավորման վրա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ