«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ UNESCO-ի կայքից
ԱՄՆ–ն ՅՈՒՆԵՍԿՕ–ից դուրս բերելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը դարձել է մեծ քննարկումների թեմա։ Թրամփը պատճառաբանել է, որ այս կառույցն առաջացնում է բաժանարար դիրքորոշումներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում ԱՄՆ–ի շահերին։
Թրամփի որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի 31–ից։
Արդեն երրորդ անգամն է, երբ ԱՄՆ–ը դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ–ից։ 1984 և 2017 թվականներին նույնպես նման որոշումներ են եղել։
ՅՈՒՆԵՍԿՕ–ն, որը հիմնադրվել է 1945 թվականին՝ խաղաղություն և միջազգային համագործակցություն խթանելու նպատակով, ունի կարևոր դերակատարություն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Այն աջակցում է գլոբալ կրթական ծրագրերին, այդ թվում՝ աղջիկների կրթության խթանմանը, հակամարտությունների հետևանքով տուժած շրջաններում դպրոցների վերակառուցմանը, էթիկայի մշակմանը և կլիմայի կրթության տարածմանը։
ԱՄՆ–ի ֆինանսական ներդրումները ՅՈՒՆԵՍԿՕ–ում նախկինում կազմել են մոտ 20 %–ը, սակայն ներկայումս դրանք նվազել են մինչև 8 %։ Այս փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ–ի ֆինանսական պարտավորությունների չկատարմամբ՝ հատկապես 2011 թվականից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ընդունեց Պաղեստինի անդամակցությունը։
Չինաստանը, որը նախկինում եղել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ամենամեծ ֆինանսական ներդրողը՝ մոտ 15 %–ով, այժմ ակտիվորեն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը կազմակերպությունում։ Չինաստանը խթանում է տեխնիկական կրթության, մասնավորապես STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ