«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ channelnewsasia.com-ի տեսանյութից
Սինգապուրի կրթության նախարար Դեսմոնդ Լին հայտարարել է, որ կրթության նախարարությունը ուսուցիչների բարեկեցության մոնիթորինգը իրականացնում է համապարփակ մոտեցմամբ՝ չսահմանափակվելով միայն առանձին ցուցանիշներով, ինչպիսին են, օրինակ, աշխատանքային ժամերը։
Նոյեմբերի 4-ին նախարարը խորհրդարանում բացատրել է, որ նախարարությունը հետևում է մի շարք ցուցանիշների՝ աշխատանքային բավարարվածություն, պահպանման մակարդակ և սթրեսի մակարդակներ։ Լին նաև ընդգծել է, որ նախարարությունը համագործակցում է ուսուցիչների միությունների հետ՝ հետադարձ կապ և առաջարկներ ստանալու համար։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ուսուցման և ուսման միջազգային հարցումը» (TALIS), որը 2024-ին անցկացվել է 55 կրթական համակարգերում, ցույց է տվել, որ Սինգապուրի ուսուցիչները միջինից ավելի երկար են աշխատում և ավելի բարձր սթրեսի մակարդակ են ունենում, քան ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշները։
Նախարարության տվյալներով՝ ուսուցիչների ընդհանուր աշխատանքային ժամերի քանակը տարիների ընթացքում կայուն է մնացել՝ միջինում շաբաթական շուրջ 53 ժամ։ «Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ ուսուցիչների աշխատանքի բարդությունն ավելացել է տարիների ընթացքում», – նշել է Լին։
Նախապատրաստություն
Նախարարի խոսքով՝ Սինգապուրի ուսուցիչները ավելի երկար են աշխատում, քան իրենց արտերկրյա գործընկերները, քանի որ «իրենց ժամանակը տարբեր կերպ են բաժանում». թեև դասաժամերն ավելի կարճ են, նրանք առավել շատ ժամանակ են հատկացնում դասերի նախապատրաստությանը, արտադասարանային գործունեությանը և մասնագիտական զարգացմանը։
«Այս բոլոր գործողությունները կարևոր են ամբողջական կրթություն ապահովելու համար», – պնդել է նախարարը։
Սինգապուրի կրթության նախարարը ընդգծել է նաև, որ հարցումը կարևոր է որպես համեմատական գնահատման գործիք, սակայն ունի սահմանափակումներ, քանի որ այն իրականացվում է յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ և ընդգրկում է միայն միջնակարգ դպրոցի ուսուցիչների ներկայացուցչական նմուշ։
«Ի տարբերություն դրա՝ կրթության նախարարությունը ներքին մակարդակով ավելի կանոնավոր կերպով է մոնիթորինգ անում ուսուցիչների ծանրաբեռնվածությունը՝ բոլոր դասարաններում՝ հարցումների, կարծիքների և աշխատակազմի հետ տարբեր ձևաչափերով շփումների միջոցով», – նշել է Լին։
«Այսպիսով մենք կարողանում ենք մոտիկից հետևել միտումներին և խնդիրներին՝ ձևավորելով ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածության ամբողջական պատկեր, և անհրաժեշտության դեպքում ճշգրտել մեր քաղաքականություններն ու ծրագրերը», – եզրափակել է նախարարը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

























































