«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC–ի էջից
Առնվազն 153 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Իրանի հարավում տեղակայված աղջիկների դպրոցին հասցված ենթադրյալ հարվածի հետևանքով։ Հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։
Իրանը տեղի ունեցածի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է միջադեպի վերաբերյալ հաղորդումները, մինչդեռ Իսրայելի բանակը նշել է, որ «տեղյակ չէ» տվյալ տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած գործողությունների մասին։
Աղջիկների դպրոցը Մինաբ քաղաքում էր՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայի մոտ, որը նախկինում ևս թիրախավորվել է։
Al Jazeera միջազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հրապարակել է հարձակման հետևանքների լուսանկարը՝ հայտարարելով, որ ավերվել է աղջիկների դպրոցը և զոհվել են անմեղ երեխաներ։
Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թեհրանից արևելք գտնվող մեկ այլ դպրոցի վրա իրականացված իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 2 աշակերտ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
























































