«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Բրիջիտ Ֆիլիպսոնը պաշտոնապես հայտնել է Օքսֆորդի բիզնես քոլեջի ուսանողական վարկերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Նա պատճառաբանել է՝ ուսանողների ընդունելության, հաճախելիության և անգլերենի իմացության լուրջ թերություններ են հայտնաբերվել հետաքննությամբ:
Քոլեջը առաջարկում էր համալսարանական դասընթացներ՝ համագործակցելով գրանցված բուհերի հետ։ Այս մոդելով բուհերը փոքր հաստատություններին թույլ են տալիս իրենց անունից դասավանդել որոշ դասընթացներ, իսկ ուսանողական վարկերը փոխանցվում են բուն համալսարաններին, որոնք դրա մի մասը տրամադրում են դասընթացը մատուցող հաստատությանը։
Չարաշահումների վերաբերյալ մտահոգությունները խորացան Sunday Times-ի հրապարակումից հետո, երբ բացահայտվեց, որ որոշ ուսանողներ գրանցվում են բուհական դասընթացների՝ վարկ ստանալու նպատակով՝ առանց ուսումը շարունակելու մտադրության։
Մեծ Բրիտանիայի կրթության նախարարը կառավարական ուժերով տեղի ունեցոծ հետաքննություն պահանջելուց առաջ հայտարարել էր, որ սա բուհական ոլորտի պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական սկանդալներից մեկն է:
Քոլեջը, սակայն, շարունակում է պնդել, որ հետաքննությունը որևէ չարաշահում չի արձանագրել և պատրաստվում է դատական կարգով բողոքարկել որոշումը։
Նոր ուսանողներն այլևս չեն կարող վարկեր ստանալ։ Իսկ արդեն ընդունվածները կարող են շարունակել ուսումը մինչև տարվա ավարտը՝ ֆինանսական աջակցությամբ, բայց եթե շարունակեն ակտիվ մասնակցել դասերին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
























































