«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ arqa.com կայքից
Վալդորֆյան դպրոցը Քենիայում՝ Նաիրոբիում, բացառապես բնական նյութերից կառուցել է դպրոց՝ անտառում: Դպրոցի յուրաքանչյուր քառակուսի մետրի ծախսի արժեքն է 250 դոլար: Դպրոցի տարածքը նախատեսված է 10 տարվա գործածության համար:
Հիմնական գաղափարն էր երեխաների համար ստեղծել փոքրիկ գյուղ՝ անտառի սրտում: Օգտագործվել է այնտեղ եղած հին փայտյա տունը, որը վերածվել է հարմարավետ, բնական նյութերից պատրաստված դասարանների, քենիական ճարտարապետության ոգով: Ցեմենտի փոխարեն օգտագործվել է հող՝ ամրության համար անհրաժեշտ համապատասխան մոտեցումներով:
Տարածքը, որտեղ կառուցվել է այս ինքնատիպ դպրոցը, բնապահպանական արժեք ունեցող անտառ է՝ հարուստ տեղական ծառատեսակներով, և նախագծի նպատակը դպրոցը ներդաշնակ կերպով բնական միջավայրի մեջ ինտեգրելն է։
Նմանատիպ դպրոցի գաղափարական հիմքում երեխաներին բնության մեջ կրթություն տալն է: Նպատակն է՝ խոր կապ ստեղծել աշակերտների և բնության միջև։ Դպրոցում ապահովվել են «կենդանի պատեր»՝ բաղկացած պոլիկարբոնատե երկու թափանցիկ թերթերի միջև լցված հողի ու անտառային տերևների շերտերից։
Այս մոտեցումը թույլ է տվել ստեղծելով յուրահատուկ գեղագիտական լուծում։ Պոլիկարբոնատի թափանցիկությունն ընդգծում է պատերի ներսում գոյություն ունեցող կյանքը՝ մրջյուններ, միջատներ, բույսեր, արմատներ: Բնական լույսն ու անտառի գույները դասասենյակներում են։ Այս պայմաններում երեխաները մոտիկից են դիտարկում կենսաբազմազանությունը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026

























































