
Լուսանկարը՝ Associated Press-ի կայքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրման համար պատրաստ է գործադիր հրաման, որով նախատեսվում է լուծարել ԱՄՆ կրթության դեպարտամենտը: Տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը:
Թրամփը հեգնել է Կրթության դեպարտամենին՝ այն բնութագրելով որպես վատնիչ և աղտոտված՝ լիբերալ գաղափարախոսությամբ: Բայց անգամ այս աստիճանի դրսևորվող վերաբերմունքի դեպքում կրթության դեպարտամենտն ամբողջությամբ փակելու համար կարևոր է Կոնգրեսի համաձայնությունը, որը դեպարտամենտը հիմնադրել է 1979 թվականին:
«Կրթության հարցում մեծ պատասխանատվությունը՝ մեր ժողովրդի սովորողներին կրթելը, կվերադառնա նահանգներին»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լիվիթը:
Նոր մեկնաբանություն