
Լուսանկարը՝ France Press գործակալության
Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որի նպատակն է սկսել ԱՄՆ Կրթության դեպարտամենտի աստիճանական լուծարման գործընթացը՝ կրթության վերահսկողությունը վերադարձնելով նահանգներին ու տեղական համայնքներին։
«Նախագահ Թրամփի այսօրվա գործադիր հրամանը պատմություն կերտող ակտ է՝ ամերիկացի ուսանողների ապագա սերունդների համար հաջողությունների հնարավորություն: Մենք կրթությունը վերադարձնում ենք նահանգներ, որոնց այն իրավամբ է պատկանում»,- ասել է դեպարտամենտի քարտուղար Լինդա Մաքմահոնը:
«Կրթությունն արմատապես նահանգների պատասխանատվությունն է։ Մենք հնարավորություն կտանք, որ ռեսուրսները ոչ թե անցնեն ֆեդերալ բյուրոկրատիայի շերտերով, այլ լինեն նահանգների իրավասությունների ներքո, պաշտպանեն իրենց շահերը և կիրառեն այն, ինչը լավագույնն է աշակերտների, ընտանիքների և մանկավարժների համար յուրաքանչյուր համայնքում»,- հայտարարել է Կրթության դեպարտամենտի քարտուղար Լինդա Մաքմահոնը՝ աարձագանքելով Դոնալդ Թրամի ստորագրած փաստաթղթին, որի ուժով Կրթության դեպարտամենտը լուծարվում է, իսկ ռեսուրսները պետք է տնօրինեն նահանգները։
Դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ դեպարտամենտի լուծարման գործընթացը չի նշանակում փակել ֆինանսավորման ուղին: «Մենք շարունակելու ենք աջակցել հատուկ կարիք ունեցող 12 հազար ուսանողներին, քոլեջների վարձերը վարկով վճարողներին և նրանց, որոնք կախված են հիմնական ծրագրերից»,- ավելացրել է Մաքմահոնը:
Նոր մեկնաբանություն