«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ armla.am կայքի
Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի գրանցման մեկնարկը։
Մրցույթի նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների ներգրավվածությունը արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների ոլորտների զարգացման և դրանց վերաբերյալ ընկալումների ձևավորման գործում։
Մրցույթին հրավիրվում են մասնակցել միջին և ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները, ինչպես նաև ուսանողները։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող եք գրանցվել այստեղ։
Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նկարված յուրօրինակ նկարները «Պատկերի՛ր արդարությունը» խորագրով։ Աշխատանքները պարտադիր կերպով պետք է վերաբերվեն ոստիկանության, արդարադատության կամ մարդու իրավունքների ոլորտներին։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
| Չափանիշ | Բացատրություն | Միավոր |
| Գրավչություն | Գնահատվում է նկարի ոճային և գունային ակնահաճո լուծումը | 5 |
| Բովանդակություն | Գնահատվում է աշխատանքի միջոցով հանրությանը ուղերձ հասցնելու կարողությունը | 3 |
| Նորարարություն | Գնահատվում է թե որքանով է աշխատանքը նորարար | 2 |
| Ընդամենը | 10 |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Նկարչական մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․
- Նկարված A3 չափի թղթի վրա
- Նկարված ձեռքով, այլ ոչ թե արտատպված կամ տպված
- Համապատասխանեն և բխեն բացառապես մրցույթի խորագրից
- Կարող են օգտագործվել ցանկացած տեսակի նկարչական նյութեր (մատիտ, յուղամատիտ, ջրաներկ և այլն)։
- Նկարչական մրցույթի համար ներկայացնել նկարը JPEG/JPG կամ PNG տարբերակով։
- Աշխատանքները պետք է ուղարկել info@armla.am էլ․ հասցեին՝ նամակի առարկայի հատվածում նշելով մրցույթի խորագիրը և աշխատանքի հեղինակի անունը և ազգանունը։
Նշենք, որ գնահատման հանձնաժողովի կողմից կդիտարկվեն մրցութային այն աշխատանքները, որոնք համապատասխանում են վերոնշյալ տեխնիկական չափանիշներին։
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
- Մրցույթի գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 21-ը, ժամը 23։59
- Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5-ը, ժամը 23։59
- Արդյունքների ամփոփում՝ մինչև հոկտեմբերի 15
ԿԱՐԵՎՈՐ․ մրցույթի մանրամասներին և մրցույթին մասնակցել ցանկացողների հարցերի պատասխանելու նպատակով նախատեսվում է օգոստոսի 22-ին, ժամը 14։00-ին իրականացնել իրազեկման առցանց հանդիպում։ Հանդիպման հղումն այստեղ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54 01 99 հեռախոսահամարով։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան հավաստագրեր և մրցանակներ։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Այս հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ