«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
17-ամյա դաշնակահարը ներկայացնում է Մ. Բալակիրևի «Իսլամեյ» ֆանտազիան /Balakirev Islamey Op. 18/ և Շոպենի 23-րդ էտյուդը /Chopin – Etude Op. 25 No. 11, Winter Wind/:
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, ավելի քան 20 միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Էդուարդ Արևշատյանը մասնակցում է Իտալիայում անցկացվող Arte Piano դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթին, որի առաջին փուլն առցանց է:
Աշխարհի տարբեր երկրներից միջազգային մրցույթին մասնակցող 78 երաժիշտներից Էդուարդը միակն է, որ ներկայացնում է Հայաստանը: Նա հանդես է գալիս երաժիշտների ավագ խմբում (16-25 տարեկաններ): Այսօր բացվել է նաև հանդիսատեսի քվեարկության հնարավորությունը, որը հասանելի է մինչև մայիսի 18-ը ներառյալ: Մրցույթի առաջին փուլի կանոնն է դիտել երաժիշտի կատարումը և հավանություն տալ: Եզրափակիչ մասը նախատեսվում է անցկացնել Իտալիայում:
Էդուարդ Արևշատյանի երաժշտական կատարման հղմանը հավանություն տալը կնպաստի նրա հաղթանակին՝ միջազգային մրցույթում:
Էդուարդ Արևշատյանը Maestro Magazine մասնագիտացված երաժշտական ամսագրին վերջերս տված հարցազրույցում երաժշտությունը բնորոշել է ոչ միայն որպես ինքնարտահայտման միջոց, այլև տարածք, որտեղ դրսևորվում է իր ամբողջ էությամբ. «որտեղ ես իսկապես կարող եմ լինել ես»։ Էդուարդը հեղինակավոր մշակութային ամսագրի հետ զրույցում նաև ասել է, որ երաժշտությանը լիովին նվիրվելու որոշումը կայացրել է աստիճանաբար՝ գիտակցելով, որ դա իր բնատուր լեզուն է։
Երաժիշտը մրցույթներին վերաբերում է ոչ թե որպես հաղթանակի միջոց, այլ ուրիշներին լսելու, երաժշտական ընկալումներ փոխանակելու, սովորականից այն կողմ ընկալման սահմաններն ընդլայնելու հնարավորություն: Էդուարդ Արևշատյանը միջազգային երաժշտական ամսագրին տված հարցազրույցում նաև ընդգծել է, որ երաժշտությունը միայն անձնական փորձ չէ, այլ երկխոսություն աշխարհի հետ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ