«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Մանկավարժական աշխատողը
- պետք է ձգտի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգի և օգնի գործընկերոջը` ի շահ հաստատության։ Գործընկերներին պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը.
- պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ չպետք է քննադատի գործընկերներին.
- գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը մանկավարժական աշխատողի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար վերջինիս հետապնդումը։ Ցանկացած դիտարկում պետք է լինի հաստատության ներսում, անաչառ և հիմնավոր, արվի նրբանկատ կերպով, ոչ վիրավորական շեշտով։ Բամբասանքն անհանդուրժելի է հաստատությունում.
- պարտավոր է խուսափել աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում պետք է ձգտի հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում.
- չպետք է թաքցնի գործընկերների գործած սխալներն ու զանցանքները, չպետք է իր քաղաքական և կրոնական կողմնորոշումը պարտադրի այլ անձանց.
- հանրակրթության ոլորտի աշխատակիցների, սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով կարող է համերաշխություն արտահայտել գործընկերների, նրանց միությունների օրինական պահանջներին:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ Մանկավարժական խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները հաստատելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման
24․2․ 2023 թ.
դիտումներ 754
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք
Լուրեր, Կրթությունը Հայաստանում, Հայկական մանկավարժություն, Մեջբերում

Ռեթեոս Պերպերյանը, որի մանկավարժական առաջադեմ հայացքները չեն կորցրել արդիականությունը, իր ստեղծած վարժարանում, առաջնությունը տալով ամբողջական մարդ, քաղաքացի ձևավորելուն, այնուամենայնիվ կարողացել…
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026




















































