«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության
Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփվող տվյալներով, այս տարի բուհական համակարգի ընդունելության քննություններին դիմել է 15 680 հոգի։ 3200 դիմորդ անբավարար գնահատական է ստացել՝ 7․5 միավորից ցածր։ Նախորդ տարի անբավարար ստացողները 2500 – ն են եղել։ Ըստ ԳԹԿ – ի, դա նշանակում է՝ թեստի 80 առաջադրանքից 50 – ից ավելի սխալ են արել։
Այս խնդրից այսօր ՀՀ կառավարության նիստում դժգոհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վկայակոչեց տվյալները, ըստ որոնց՝ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։
«Սա ահազանգ է։ Մենք պետք է հասկանանք․ ըստ էության մենք դանդաղում ենք մեր բարեփումների ճանապարհին։ Որովհետև շատ ենք գնում կոմպրոմիսների։ Անընդհատ գնում ենք կոմպրոմիսների»,– դժգոհեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ կոմպրոմիսներից տուժում են երեխաները․
«Եվ արդյունքում ո՞վ ա դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ ․․․ Պետք է առերեսվենք։ Ասենք, ատեստավորման գործընթաց է։ Լավ, 1, 2, 3, 4, 5, 6, 7․․․ Ինչքա՞ն կարելի ա։ Չի հաղթահարում մարդը, վե՛րջ, էլ պետք ա չաշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն ա, որ գնում ա ու ընդունելության քննությանը չի կարողանում գոնե բավարար ստանա։ Չենք ասում է՝ գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք պրոբլեմներ են․․․ Շատ ենք կոմպրոմիսի գնում։ Որոշումները կայացված են, պետք է հստակ, հատու վճռական ձևով իրականացնել», – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Թե ի՞նչ քայլեր է նախատեսում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, պարզ կլինի mediaforedu.am–ի գրավոր հարցերի պատասխանների շնորհիվ։
Կրթության ծախսերը
Ուշագրավ է, որ կառավարությունը բազմիցս ընդգծել է կրթության ծախսերի աճի հանգամանքը։ Կրթության որակի ապահովման նպատակով անցած տարիներին՝ հատկապես 2021 թվականից ի վեր, «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառմամբ նախատեսված ծախսերն էականորեն աճել են։
2008–2026 թվականների կրթության ոլորտի ֆինանսավորման դինամիկայի վերլուծությունը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ՀՀ պետական բյուջեի տարեկան հաշվետվությունների, ցույց է տալիս աճի միտում։
2008 թվական103․5 մլրդ դրամ
2010 թվական97․8 մլրդ դրամ
2018 թվական121․6 մլրդ դրամ
2019 թվական138․3 մլրդ դրամ
2024 թվական257․8 մլրդ դրամ
2025 թվական324․8 մլրդ դրամ
2026 թվական384.8 մլրդ դրամ
2008 թ․ կրթության ոլորտի ֆինանսավորումն, ըստ պաշտոնական տվյալների, ավելացել է մոտ 3.7 անգամ։ Եթե 2008-ին 103.5 մլրդ դրամ էր, 2026-ին նախատեսվում է հասցնել 384.8 մլրդ դրամի։
2026 թ․ պետական բյուջեի հավելվածում նախորդ տարիների նման գրված է․ «Ծրագրի նպատակն է՝ ընթացիկ աշխատանքների, բարեփոխումների միջոցով կրթության ոլորտում իրականացվող միջոցառումների, մատուցվող ծառայությունների բովանդակության և կազմակերպման որակի շարունակական բարելավում: Ծրագրի շրջանակներում միջոցներ են նախատեսվել հանրակրթության պետական կրթական չափորոշչի ու առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման, կամավոր ատեստավորման արդյունքում 12.1 հազար ուսուցիչներին հավելավճարների տրամադրման, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա 9.0 հազար ուսուցիչների վերապատրաստման գծով»:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026

























































