«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը
ՀՀ կառավարության 06.08.2026 թ. նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահազանգ հնչեցրեց, որ այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ անբավարար գնահատականներ ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ զգալի աճել է։ Վարչապետը նաև նշեց, որ կրթական բարեփոխումների իրականացման ընթացքում «շատ են գնացել կոմպրոմիսների» և ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի վճռական ու հատու քայլեր ձեռնարկել։
Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփվող տվյալներով, այս տարի բուհական համակարգի ընդունելության քննություններին դիմել է 15 680 հոգի։ 3200 դիմորդ անբավարար գնահատական է ստացել՝ 7.5 միավորից ցածր։ Նախորդ տարի անբավարար ստացողները 2500 – ն են եղել։ Ըստ ԳԹԿ – ի, դա նշանակում է՝ թեստի 80 առաջադրանքից 50 – ից ավելի սխալ են արել։
Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին կրթության ոլորտի ֆինանսավորումը զգալի աճել է, այդ թվում՝ կրթության բովանդակության, մեթոդական ապահովման, ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման ծրագրերի ուղղություններով։ Ավելին. եթե 2008-ին 103.5 մլրդ դրամ էր հատկացվել կրթությանը, 2026-ին նախատեսված ծախսը 384.8 մլրդ դրամ է։
Նկատի ունենալով այս իրողությունները, mediaforedu.am -ը դիմել էր ՀՀ վարչապետի գրասենյակին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պատասխանել հարցերին, թե ինչ է նախատեսում կառավարությունը կրթության որակն անբավարար համարելու պայմաններում։ Պատասխանը ստացել ենք ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանից։ Գրավոր հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ։
mediaforedu.am
ՀՀ Վարչապետը հայտարարեց, որ որոշումները պետք է «հստակ, հատու և վճռական ձեւով իրականացվեն»։ Խնդրում եմ հստակեցնել՝ ինչ ժամկետներում են նախատեսվում որոշումների կայացումն ու իրականացումը։
ՀՀ ԿԳՄՍՆ
Որոշումների կայացումն ու իրականացումը նախատեսվում է գործող պետական քաղաքականության և Կրթության մինչև 2030 թվականը զարգացման ծրագրով սահմանված ժամանակացույցի շրջանակում։ Մինչև 2026 թվականի ավարտը շարունակվելու է արդեն մեկնարկած բարեփոխումների իրականացումն ու զարգացումը, իսկ հաջորդ՝ 2027–2030 թվականների փուլում աշխատանքները կիրականացվեն սահմանված նոր առաջնահերթություններին համապատասխան՝ ապահովելով դրանց համակարգված և հետևողական իրականացումը:
mediaforedu.am
Վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ կոնկրետ գործողություններ կամ բարեփոխումներ է նախատեսում իրականացնել ԿԳՄՍ նախարարությունը՝ հանրակրթության որակի բարելավման նպատակով։
ՀՀ ԿԳՄՍՆ
Հանրակրթության որակի բարձրացման հիմնական ուղղություններն են նոր պետական չափորոշչի լիարժեք և որակյալ ներդրումը, գնահատման համակարգի զարգացումը, ուսուցիչների մասնագիտական գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը, ցածր արդյունք ունեցող դպրոցների նկատմամբ տարբերակված մոտեցումը, խթանումը, տվյալահեն կառավարումը և անվտանգ կրթական միջավայրի բարելավումը։
Այս ուղղությունների համադրումը պետք է ապահովի ոչ միայն արդյունքների արձանագրում, այլև ուսումնառության բացերի բացահայտում և նպատակային միջամտություն։
mediaforedu.am
Նախատեսո՞ւմ է նախարարությունը հանրությանը ներկայացնել կրթության որակի բարելավման գործողությունների նոր ճանապարհային քարտեզ կամ ծրագիր՝ չափելի նպատակներով եւ արդյունքային ցուցանիշներով։
ՀՀ ԿԳՄՍՆ
Առանձին նոր ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունը պետք է որոշվի գործող ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի, դրանց կատարման արդյունքների և առկա տվյալների վերլուծության հիման վրա։ Միաժամանակ, անկախ առանձին նոր փաստաթղթի ընդունումից, կրթության որակի բարելավման միջոցառումները բխում են չափելի արդյունքային ցուցանիշներից։
mediaforedu.am
Ի՞նչ լրացուցիչ աջակցության միջոցներ են նախատեսվում այն դպրոցների և ուսուցիչների համար, որտեղ սովորողների ուսումնառության արդյունքները երկար ժամանակ մնում են ցածր։
ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշմամբ նախատեսվել է ցածր կատարողական ունեցող հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մեխանիզմ, որը կգործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։ Աջակցությունը պետք է ներառի նաև ուսումնառության բացերի վերլուծություն, նպատակային մասնագիտական և մեթոդական աջակցություն, կառավարման կարողությունների զարգացում, սովորողների լրացուցիչ աջակցություն և արդյունքների վերլուծություն՝ ներառյալ նույն որոշմամբ, կրթության կառավարման տեղեկատվական համակարգով և ոլորտային ծրագրերով իրականացվող միջոցառումները, որոնց ուղղությամբ դպրոցների անձնակազմը ստանում է մասնագիտական շարունակական աջակցություն:
mediaforedu.am
Ի՞նչ մեխանիզմներով է կառավարությունը նախատեսում ապահովել, որ կրթության ոլորտում պետական բյուջեի շարունակական աճը վերածվի կրթության որակի եւ սովորողների ակադեմիական արդյունքների շոշափելի բարելավման։
ՀՀ ԿԳՄՍՆ
Ֆինանսավորման արդյունավետությունը գնահատում է ինչպես ներդրված ռեսուրսներով, այնպես էլ դրանց արդյունքում փոխված գործընթացների և ստացված արդյունքների հիման վրա՝ «ռեսուրս–գործընթաց–արդյունք» տրամաբանությամբ։ Այդ նպատակով պետական բյուջեի աճը կապված է նաև արդյունքահեն կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների, այդ թվում՝ բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցների նկատմամբ տարբերակված մոտեցման հետ։
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ ներկայում մշակվում է ՀՀ կառավարության նոր հնգամյա ծրագիրը, որի շրջանակում կրթության ոլորտը դիտարկվում է որպես մարդկային կապիտալի զարգացման, երկրի երկարաժամկետ մրցունակության և կայուն զարգացման առանցքային ուղղություն։ Հետևաբար, կրթության որակի բարելավմանն ուղղված առաջիկա միջոցառումներն ու բարեփոխումները նպատակահարմար է դիտարկել նաև նոր կառավարության ծրագրի մշակման համատեքստում՝ դրանք փոխկապակցելով ոլորտի ռազմավարական նպատակների, ակնկալվող արդյունքների և չափելի ցուցանիշների հետ։ Այս կերպ կրթության ոլորտում իրականացվող և նախատեսվող միջոցառումները ձևավորում են փոխկապակցված քաղաքականություն՝ ուղղված ոչ միայն կոնկրետ ուսումնական տարվա կրթական արդյունքների բարելավմանը, այլև կրթական համակարգի երկարաժամկետ արդյունավետության, սովորողների ուսումնառության արդյունքների և կրթության որակի կայուն բարձրացմանը։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Վարչապետի դժգոհության հետքերով 18.08.2026
- ԱԲ – ն ու արվեստի ուսուցիչների դերը 17.08.2026
- ԱԲ – ն կրթության մեջ․ արագության «գինը» 14.08.2026
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026

























































