«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Արժեքահեն կրթության կարևորագույն նախապայմանը միջավայրն է, որտեղ իրականացվում է կրթությունը․ այն նախ և առաջ ենթադրում է վարքային դրսևորումներ, հարաբերություններ։ Դրանք չեն արձանագրվում որպես պարտադիր պահանջ կամ դասի բաղադրիչ, բայց հենց դրանք են ձևավորում արժեք և դիրքորոշում։
Օրինակ՝ բոլորս գիտենք, թե որքան խնդիրներ են առաջանում ֆիզկուլտուրայի դասաժամերին, երբ երեխաները թիմային խաղեր են խաղում։ Հաճախ խաղի արդյունքները չեն գոհացնում պարտված թիմերին և վեճերի ու ձգձգվող հակասությունների առիթ են դառնում։
Անչափ կարևոր է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ճիշտ կառավարի այդ մրցակցության ոգին՝ իր իսկ վերաբերմունքով ընդգծելով խաղի պարգևած հաճույքը։
Ստորև՝ շվեդական դպրոցի 6-րդ դասարանում դասավանդվող «Idrott» (շվեդերենից թարգմանաբար «Սպորտ») առարկայի ուսուցչի նամակը ծնողներին։
«Բարև հարգելի ծնողներ, հուսով եմ՝ լավ եք։
Ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որն ինձ շատ է մտահոգում վերջերս։ Զգում եմ, որ դասարանը մի փոքր դժվարանում է համայնքային վարքի, համագործակցության հարցում։ Մենք դասարանում հաճախ ենք բաց զրույցներ ունենում նրա մասին, թե որքան կարևոր է միմյանց նկատմամբ հոգատար լինելը թե՛ սպորտային խաղերի, թե՛ այլ դասաժամերին։ Ես փորձում եմ նվազագույնի հասցնել մրցակցության ձգտումը՝ փոխարենը կարևորելով շարժումը, թիմային ոգին և արդար խաղի պարգևած հաճույքը։ Այնուամենայնիվ, նկատում եմ, որ առաջանում են կոնֆլիկտներ, և որոշ սովորողներ դժվարանում են պահպանել խաղից ստացած հաճույքի և հաշվի արդյունքում հույզերի հավասարակշռությունը։ Ուստի՝ ես դիմում եմ ձեր աջակցությանը։ Խնդրում եմ՝ խոսեք երեխաների հետ նրա մասին, թե ինչ է նշանակում լինել լավ ընկեր, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և նպաստել դրական մթնոլորտի ձևավորմանը։ Մոտենում է աշնանային արձակուրդը, և վերջին շաբաթները լարված են թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների համար, բայց ես գիտեմ, որ այս դասարանը մեծ ներուժ ունի, և միասին մենք կարող ենք օգնել երեխաներին վերստեղծել ուրախ և հոգատար համայնքային միջավայրը։
Միշտ չէ, որ ամեն ինչ արդար կամ հեշտ է, բայց մենք միշտ կարող ենք ընտրել միմյանց նկատմամբ հարգանքը։
Կանխավ շնորհակալություն ձեր աջակցության և նվիրվածության համար։ Հիանալի ուրբաթ եմ մաղթում․ հոգ տարեք ձեր մասին»։
«Արժեքահեն կրթություն» խորագրով շարքը վարում են
Լիլիթ Ավագյանը և Նելլի Հայրապետյանը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026































