Տեսանյութը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Շվեդիայի Վեստերոս քաղաքում՝ Վալբի բացօթյա թանգարանում ստեղծված են բոլոր պայմանները, որ երեխաները տեսնեն, թե ինչ միջավայրում են ապրել և աշխատել շվեդները՝ 17-20-րդ դարերում։
Տեսնելով, թե ինչպես են մարդիկ աշխատել և մշակել իրենց այգիները՝ երեխաները կարող են ավելի լավ հասկանալ անցյալի և ներկայի կապը, ունենալ մշակութային ժառանգության ավելի խոր ընկալում:
Բացի այդ, կենդանիների, բնության, կանաչ արահետների առկայությունն ազդում է պատմության վերաբերյալ գիտելիք ստանալու վրա. սովորելը դարձնում է արկածային և հաճելի՝ կրթությունը համատեղելով զվարճանքի հետ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր,
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Նոր մեկնաբանություն