«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` Գերմանիայի տնտեսական ինստիտուտի
Գերմանիայի տնտեսական ինստիտուտի «Կրթական մոնիթորինգ 2025» զեկույցի նախնական տվյալները, որոնց պաշտոնական ներկայացումը նախատեսված է սեպտեմբերի 9-ին Բեռլինում, արդեն իսկ ցույց են տալիս մտահոգիչ միտումներ։
2013 թվականից ի վեր ինտեգրման և կրթական հնարավորությունների ցուցանիշը նվազել է 43․7 միավորով, դպրոցների որակը՝ 28․2 միավորով, իսկ երեխաների կրթական աղքատությունը աճել է 26 միավորով։
Առանձնապես ուշագրավ է լեզվական խնդիրների հետ կապված տվյալը․ Գերմանիայի դպրոցների մոտ 30-40 տոկոսում աշակերտները դժվարանում են բավարարել տարրական ընթերցանության չափանիշները։ Այս խնդիրը մեծապես կապված է 2015 թվականից հետո Գերմանիա տեղափոխված փախստական և ներգաղթած երեխաների թվի աճի հետ։
Խաթարվում է նաև Գերմանիայի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որը երկար տարիներ համարվել է երկրի որակյալ աշխատուժի հենասյունը։
Վերջին հարցման համաձայն՝ ընկերությունների ավելի քան քառորդը նախատեսում է 2025-ին միաժամանակ սովորելու ու աշխատելու համար նախատեսված տեղերը կրճատել, իսկ ուսուցանվողներից գրեթե յուրաքանչյուր երրորդը դադարեցնում է ուսումը՝ այն չավարտելով։ Ըստ ինստիտուտի տվյալների, եթե միտումը շարունակվի, մինչև 2028 թվականը Գերմանիան կարող է բախվել 768 հազար որակյալ մասնագետի պակասի։
Գերմանիայի դպրոցների վերաբերյալ հետազոտության նախնական արդյունքների անկումը համահունչ է նաև միջազգային գնահատումներին․ վերջին PISA թեստում (2022 թ.) Գերմանիան գրանցել էր իր պատմության ամենացածր ցուցանիշները մաթեմատիկայի և ընթերցանության ոլորտում՝ արձանագրելով անկում ինչպես ԵՄ միջին մակարդակի, այնպես էլ OECD երկրների միջին արդյունքների համեմատությամբ։
Չնայած կառավարությունը հայտարարում է հարյուրավոր միլիարդավոր եվրո ներդրումների մասին՝ կրթության և ենթակառուցվածքների արդիականացման նպատակով, փորձագետները զգուշացնում են, որ առանց անհապաղ բարեփոխումների թե՛ դպրոցները, թե՛ աշխատաշուկան շարունակելու են բարդություններ կրել։
«Կրթական մոնիթորինգ 2025»-ի պաշտոնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 9-ին՝ Գերմանիայի ֆեդերալ երկրամասերի կրթական վիճակի վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ