
Լուսանկարը` TBS news-ի
Մեդիան կարևոր դեր ունի տարրական կրթության որակի բարելավման գործում: Այս պնդումն արել է Բանգլադեշի Տարրական և հանրային կրթության խորհրդատու, պրոֆեսոր Բիձան Ռանջան Ռոյ Պոդդերը, որը միջազգային հարթակներում հայտնի է որպես «դոկտոր Բանգլադեշ»:
Բիձան Ռանջան Ռոյ Պոդդերը նշել է, որ վարչարարներից և ուսուցիչներից ոչ պակաս է մեդիայի մասնագետների դերը՝ տարրական կրթության որակի բարձրացման գործում։
«Մենք հաճախ ապավինում ենք լրագրողներին՝ դպրոցների խնդիրները բացահայտելու համար։ Նրանց օբյեկտիվ և ժամանակին հաղորդած տեղեկությունները մեզ հնարավորություն են տալիս համապատասխան քայլեր ձեռնարկել և լուծել այդ խնդիրները»,- ասել է նա։
Խորհրդատուն ընդգծել է, որ եթե աշակերտները մեծանան բարոյական կրթությամբ, նրանք լավ քաղաքացի կդառնան:
























































