«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Indiatoday.in կայքից
Հնդկաստանի հանրակրթական դպրոցներում աստիճանաբար ընդլայնվում է հնագույն հնդկական գիտելիքների համակարգի ներառումը ուսումնական գործընթացում։ Այս մոտեցման նպատակն է ոչ միայն պահպանել մշակութային ժառանգությունը, այլև ձևավորել հմտություններ՝ համատեղելով ավանդական մտածողությունն ու ինովացիան։
Հնդկական գիտելիքների համակարգը ներառում է Հնդկաստանի ավանդական գիտելիքները՝ մաթեմատիկա, բժշկություն, արվեստ, փիլիսոփայություն, լեզվաբանություն, գյուղատնտեսություն։ Դրանք դպրոցական ծրագրերում են՝ նոր կրթական քաղաքականության շրջանակներում։
Հանրակրթական դասագրքերում ավելացվել են բաժիններ, որոնք ներկայացնում են հին հնդկական գիտական ձեռքբերումները՝ օրինակ՝ Բհասկարայի մաթեմատիկական մեթոդները, Առյաբհատայի տիեզերագիտական հայացքները և հնդկական բժշկության՝ Այուրվեդայի սկզբունքները։
Ներդրվել են նոր դասընթացներ և արտադասարանական ծրագրեր՝ աշակերտներին ծանոթացնելով հնդկական հնագույն գիտելիքներին. ավանդական երաժշտությանը, հնդկական տրամաբանությանը և բնության հետ ներդաշնակ կյանք վարելու մոտեցումներին։
Դպրոցները խրախուսվում են ազգային փառատոնների և մշակութային օրերի ընթացքում օգտագործել հին հնդկական պատմություններ, արվեստի ձևեր և գիտական մոտեցումներ։
Կրթության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ այսպես է հնարավոր սովորողներին կապել իրենց մշակութային արմատների հետ, խթանել քննադատական և համադրող մտածողությունը, ձևավորել ինքնություն՝ հիմնված ոչ միայն արդի գիտելիքների, այլև պատմական ժառանգության վրա։
Այս մոտեցումը խթանում է ազգային ինքնագիտակցությունը՝ միաժամանակ զարգացնելով հետազոտական մտածողություն և տեխնոլոգիական հմտություններ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
























































