
Լուսանկարը` Քեն Քոբալաշիի
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 4 միլիարդ դոլարի չափով սուբսիդիա տրամադրել նաև մասնավոր ավագ դպրոցներին: Սկսած 2025 թվականի ապրիլի դրությամբ սահմանված ուսման ծախսերից՝ այս հոգսն իր վրա է վերցնում կառավարությունը:
Փոփոխությունը նախատեսվում է կյանքի կոչել 2026 թ. ֆինանսական տարում։
Ճապոնիան կրթության ոլորտում լայնածավալ նախաձեռնություններով է հանդես գալիս՝ նկատի ունենալով երեխաների ծախսերի նվազեցման անհրաժեշտությունը, որն էլ իր հերթին կարևոր մոտեցում է երկրի բնակչության ծերացման և ծնելիության անկման պայմաններում։
Միաժամանակ Տոկիոյի և Օսակայի նման տեղական ինքնակառավարման մարմինները ևս հայտարարել են անվճար կամ գրեթե անվճար ավագ դպրոցի ծրագրերի մասին՝ խրախուսելով նաև մասնավոր դպրոցների հասանելիությունը բոլորի համար։
Սակայն որոշ փորձագետներ զգուշացնում են, որ թեև ուսման վարձը կարող է նվազել, ծնողներն ավելի շատ կարող են ծախսել լրացուցիչ կրթության վրա։
























































