
Լուսանկարը` Beyond միջազգային դպրոցի կայքից
Սեպտեմբերին Պորտուգալիայի Օեյրաշ քաղաքում կբացվի Beyond միջազգային դպրոցը։ Այն նախատեսված է 3-10 տարեկանների համար։
Դպրոցն առաջարկում է նորարարական կրթական մոտեցում՝ նպատակ ունենալով խթանել երեխաների ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը և սոցիալական հմտությունները:
Beyond-ը հետևում է Քեմբրիջի միջազգային ծրագրին, որի նպատակն է երեխաների հավասարակշռված զարգացումը՝ ներառյալ ճանաչողական, սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական և արվեստի ոլորտները։
Ծրագիրն ապահովում է անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների ամուր հիմք՝ երեխաներին պատրաստելով իրենց ակադեմիական և անձնական ճանապարհորդություններին։
Միջազգային դպրոցը նախընտրում է երկլեզու մոտեցում. յուրաքանչյուր դասարանում կան ինչպես պորտուգալերեն, այնպես էլ անգլերեն խոսող ուսուցիչներ։ Այս մոդելը նպաստում է միջմշակութային հաղորդակցությանը և երեխաների անկախությունը՝ վաղ տարիքից։
Դպրոցը նաև կարևորում է սոցիալ-էմոցիոնալ ուսուցումը՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների ինքնագիտակցությունը, էմպատիան և համագործակցության հմտությունները։
Նոր մեկնաբանություն