
Լուսանկարը՝ Education international-ի կայքից
Ճապոնիայի ուսուցիչների միավորումը հրապարակել է զեկույց՝ ընդգծելով անվարձահատույց աշխատանքը: Զեկույցն իր էջում հրապարակել է Կրթության համաշխարհային միջազգային կազմակերպությունը (Education International)՝ հրավիրելով աշխարհի 375 միջազգային կազակերպությունների միավորող համաշխարհային պլատֆորմի ուշադրությունը:
Ճապոնացի ուսուցիչների բուռն ընդվզման կապակցությամբ Ճապոնիայի ուսուցիչների միավորման գլխավոր քարտուղար Շունիչի Յամազակին հայտարարել է. «Եթե այսպես շարունակվի, դպրոցները ամբողջ երկրով մեկ կկանգնեն բանկրոտի առջև»:
2014 թվականից ի վեր, ըստ զեկույցի, երկրում որևէ էական փոփոխություններ այս ոլորտում տեղի չեն ունենում:
Ուսուցիչների ավելի քան 40 տոկոսն է 2024-ին նշել, որ դասացուցակով նախատեսված աշխատանքից ավելին են անում:
Ըստ զեկույցի, 2025 թ. բյուջեով կրթության նախարարությունն առաջարկել էր ուսուցիչների աշխատավարձը առաջիկա 5 տարում բարձրացնել 4-13 տոկոսով: Մինչդեռ, ֆինանսների նախարարությունը որոշել է աշխատավարձերն ավելացնել 5-10 տոկոսով և միայն 2025 թվականին:
Զեկույցի հեղինակները ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավումը կապում են կրթության որակի հետ՝ կառավարությունից պահանջելով լրջացնել վերաբերմունքը հանրակրթության նկատմամբ:
Նոր մեկնաբանություն