«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ The Irish Independent-ի կայքից
Ինչո՞ւ ուսուցիչները չեն վճարվել շաբաթ օրը՝ 2024 թ. դեկտեմբերի 21-ին, դպրոցներում անցկացված մաթեմատիկայի օլիմպիադայի կապակցությամբ դպրոց կանչվելու համար: ՀՀ պետբյուջեից ուսուցիչներին չվճարելու վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով դիմել էինք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երեկ՝ 21.01.2025 թ. պատասխանել է 16.01.2025 թ.՝ mediaforedu.am-ի գրությանը:
ԿԳՄՍ նախարարությունը գրել է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվում են 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական։ Դպրոցական օլիմպիադաների հանձնաժողովների կազմերը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով: Հետևաբար օլիմպիադայի դպրոցական փուլի պատասխանատուն հանդիսանում է դպրոցը: Համապատասխանաբար մարզային առարկայական հանձնաժողովները վերահսկում են օլիմպիադաների անցկացումը և պատասխանատվություն կրում մարզային փուլի ողջ գործընթացի համար, իսկ հանրապետական առարկայական հանձնաժողովները՝ հանրապետական փուլի համար»։
Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունը անգամ չի փորձել պարզել, թե հարցման մեջ նշված օրը ի՞նչ մասշտաբի օլիմպիադայի անցկացման համար չեն վճարվել ուսուցիչները՝ լրացուցիչ աշխատանքի դիմաց:
Հիշեցնենք՝ mediaforedu.am-ը դիմել էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, որն արձագանքելով ՀԿ-ի հարցմանը՝ տարածել էր հետևյալ պարզաբանող հայտարարությունը. «Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վարձատրվում է:
Վարձատրությունը կատարվում է կողմերի համաձայնությամբ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Եթե ձեզ ներգրավում են աշխատանքի առանց ձեր գրավոր համաձայնության և համապատասխան վճարման, ապա խախտվում են ձեր աշխատանքային իրավունքները: Հիշեք՝ աշխատանքը պետք է լինի արժանապատիվ և օրենքով պաշտպանված»:
Ուշագրավ է, որ դպրոցականների օլիմպիադաների անցկացման նպատակով 2020-2024 թվականներին ուղղվել է միջինը 43,5 մլն դրամ, իսկ տեսակարար կշիռը հանրակրթության բյուջեում 0,04% է։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ