«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Այսօր աշխարհում նշվում է Միջազգային գրագիտության օրը՝ սկսած 1967 թվականից: Քաղաքական պատասխանատուներին,մասնավորապես՝ կրթական ոլորտի մասնագետներին հղվող ուղերձն է՝ հանրությանը գրագիտությունն էական է բանիմաց, արդար, խաղաղ և կայուն հասարակություն կառուցելու հարցում։
Այս տարի Միջազգային գրագիտության օրը նշվում է «Գրագիտության խթանումը թվային դարում» խորագրով։ Թեման արտացոլում է ժամանակակից աշխարհի մարտահրավերները և հնարավորությունները, երբ թվայնացումն արմատապես փոխում է սովորելու, աշխատելու, ապրելու և հաղորդակցվելու եղանակները։
Թեև թվային տեխնոլոգիաները կարող են ընդլայնել կրթական հնարավորությունները հատկապես խոցելի խմբերի՝ այդ թվում՝ այն 739 միլիոն երիտասարդների և մեծահասակների համար, որոնք 2024 թվականի դրությամբ դեռևս չունեն հիմնարար գրագիտության հմտություններ, միևնույն ժամանակ տեխնոլոգիական անցումը կարող է խորացնել անհավասարությունները՝ խորացնելով մեկուսացումը։ Այսինքն՝ նրանք, ովքեր չեն տիրապետում ավանդական գրագիտությանը, զրկվում են նաև թվային դարաշրջանի հնարավորություններից։
Միջազգային կազմակերպություններն ուշադրության կենտրոնում է պահում գրագիտությունը որպես համընդհանուր բարիք և մարդու հիմնարար իրավունքը՝ այն կարևորելով որպես հզորացման ու սոցիալական փոփոխությունների խթան։
Համաշխարհային մակարդակով գրագիտության հարցը մնում է արդիական։ 2023 թվականին 272 միլիոն երեխա և պատանի շարունակում էր զրկված մնալ դպրոց հաճախելու հնարավորությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, յուրաքանչյուր 4-րդ երեխա չի հասել ընթերցանության նվազագույն գիտելիքների շեմին։
Թվային դարաշրջանում գրագիտությունը ներառում է ոչ միայն կարդալու և գրելու ունակությունը, այլև՝ թվային բովանդակությանը հասանելի լինելու, գնահատելու, ստեղծելու և ապահով ձևով հաղորդակցվելու ու ներգրավվելու կարողությունը։ Գրագիտությունը կարևոր է նաև քննադատական մտածողության, փաստական տեղեկությունների ու քարոզչության տարբերակման և տեղեկատվական բարդ միջավայրերում կողմնորոշվելու հարցում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ