Լուսանկարները՝ ԿԳՄՍ նախարարության
«Քառակուսի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկօրյա համաժողով մաթեմատիկայի ուսուցիչների մասնակցությամբ: Համաժողովին մասնակցել է 250 ուսուցիչ: Մեծ մասը՝ մարզերից:
Ըստ հաղորդագրության, «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը ներկայացրել է մաթեմատիկայի 5-9-րդ դասարանների դասագրքերի հայեցակարգն ու մեթոդաբանությունը։
«Վերլուծական մտածողության, տրամաբանության և մի շարք այլ կարողությունների զարգացման համար մաթեմատիկան հիմնարար առարկա է: Դրա դասավանդման արդյունավետության հետ կապված կան խնդիրներ, որոնց քննարկումը մասնագիտական հանրույթի կողմից ունի կարևոր նշանակություն՝ լուծումներ գտնելու տեսանկյունից»,- ըստ ԿԳՄՍ նախարարության, ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել տարբեր ստուգատեսների միջոցով մաթեմատիկայի արդյունքների ներքին և արտաքին գնահատումները:
Փոխնախարարի խոսքով, այժմ դիտարկվում է հաջորդ տարվանից TIMSS հետազոտություններում նաև 8-րդ դասարանի մասնակցության հարցը։
«Այս տարի առաջին անգամ 9-10-րդ դասարանների աշակերտները մասնակցելու են PISA միջազգային հետազոտությանը, որը ցույց կտա արդեն կրթության մակարդակը բարձր դասարաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նոր մեկնաբանություն