«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ ՄՀԿ-ի
Շվեդիայի նախաձեռնությամբ` Sida-ի ITP (International Training Programme) ծրագրով երեկ Երևանում ամփոփվեց մեդիակարգավորման նպատակով սկսված հնգամյա ծրագիրը։ 5-րդ տարվա շրջանավարտները ներկայացրին մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքն ու ստացան վկայականներ։
Այս ծրագիրը էական նշանակություն ունի Հայաստանի (մեդիա դաշտի) օրենսդրության կարգավորման տեսանկյունից։
5 տարի առաջ սկսված ծրագրին Հայաստանից մասնակցել է 56 լրագրող։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը Հայաստանի լրագրողների խմբի համակարգողներից է, ընդգծեց մեդիակարգավորման ուղղությամբ աշխատանքի պատրաստվածություն ունեցող լրագրողների ներուժը և ասաց, որ այս ռեսուրսն ունի Հայաստանի մեդիայի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր իրականացնելու կարողություններ։
5- ամյա ծրագրի մեկնարկի առաջին տարվա արդյունքը ԵՄԱ փորձագետների նախաձեռնած էթիկայի կանոնագրի հիմքի վրա մշակված և պրոֆեսիոնալ լրագրության ջատագով ԶԼՄ-ների համար գործունեության առաջնահերթ փաստաթուղթն է։
Իսկ ծրագրի մեկնարկից 5 տարի անց արդեն ամփոփվել է մեդիայի ինքնակարգավորման հայեցակարգը, ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նախագիծը։
Այժմ մեդիայի կարգավորման վերաբերյալ նախագիծը Վենետիկի հանձնաժողովում է, եզրակացությունից հետո նախատեսվում է, որ այն կներկայացվի ԱԺ։ Ծրագրին մասնակից լրագրողները պատրաստակամ են լինել հետևողական մեդիա դաշտի անկախության հարցերում։
Ի դեպ, երեկ ամփոփիչ հանդիպմանը լրագրողական կազմակերպություններն ու մեդիա փորձագետները հիշեցրին քաղհասարակության հետ հանրային մարմինների նախորդ տարիների ձախողված փորձն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին հայտնեցին, որ անզիջում են լրագրողական դաշտի ազատության հարցերում։
Ծրագրի առաջնային նպատակն է ազատ, անկախ և բարձրակարգ մեդիայի գործունեությունը, (ինքնա)գրաքննության բացառումը, որի շնորհիվ կապահովվի մեդիայի հանրային հաշվետվողականությունն ու քաղաքակիրթ հանրային քննարկման մշակույթը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ