
Լուսանկարը` Times -ի
Կրթության նախարար Էրիկա Ստենֆորդը այսօր հայտարարել է նոր ռազմավարության մեկնարկի մասին, որի նպատակը երկրի միջազգային կրթության ոլորտի զգալի ընդլայնումն է։ Խնդիր է դրվել մինչև 2034 թվականը կրկնապատկել այս շուկան՝ հասցնելով տարեկան $5 միլիարդի։
Այս պահին միջազգային ուսանողները երկրի տնտեսությանը բերում են մոտ $2.8 միլիարդ դոլար եկամուտ։ Սա Նոր Զելանդիայի հինգերորդ ամենախոշոր ոլորտներից մեկն է։ Կրթության նախարար Էրիկա Ստենֆորդը նշել է, որ երկիրը նպատակ ունի ոչ միայն ավելացնել ուսանողների թիվը, այլև խթանել բարձրորակ կրթական առաջարկն ու ամրապնդել Նոր Զելանդիայի հեղինակությունը որպես առաջատար կրթական ուղղություն։
Նախագծի շրջանակում նախատեսվում է ներդնել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել կրթական հաստատությունների կապերը արտերկրի հետ, ինչպես նաև ապահովել արտասահմանյան ուսանողների համար ավելի բարենպաստ պայմաններ։
Վերլուծաբանների կարծիքով՝ նախաձեռնությունը կարող է էապես նպաստել Նոր Զելանդիայի տնտեսության բազմազանեցմանն ու կրթության ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը։
Քաղաքագետները նկատում են, որ այս քայլը հաշվարկված է Թրամփի քաղաքականության արդյունքում կրթական մի շարք հնարավորությունների սահմանափակման համատեքստում։


























































