
Լուսանկարը՝ BTA.bg կայքից
Տնտեսական համագործակցության եւ զարգացման միջազգային կազմակերպությունը (OECD) հրապարակել է Բուլղարիայում կրթության ու հմտությունների վերաբերյալ զեկույցը, որը գնահատում է երկրի կրթական համակարգի հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Զեկույցը ընդգծում է ինչպես իրականացված բարեփոխումները, այնպես էլ լուծում պահանջող խնդիրները։
Բուլղարիան պարտադիր է դարձրել կրթությունը 4-ից 16 տարեկան երեխաների համար՝ 12 տարի ընդհանուր տևողությամբ։ Սա ավելին է, քան OECD երկրների միջինը (11 տարի)։ Նախադպրոցական կրթությունը դարձել է պարտադիր՝ սկսած 2023–2024 ուսումնական տարուց։
PISA 2022-ի արդյունքներով՝ Բուլղարիայում 15 տարեկան աշակերտների միայն 46%-ն է հասնում մաթեմատիկայի նվազագույն կարողությունների մակարդակին (OECD միջին՝ 69%)։ Աշակերտների մոտ կեսը չի կարոստանում բավարար գիտելիքներ, իսկ սոցիալական բաշխվածությունը խոր ազդեցություն է ունենում արդյունքների վրա։
Ըստ զեկույցի, Բուլղարիայի քաղաքներում հիմնական դպրոցն ավարտում է աշակերտների 61.5%-ը, իսկ գյուղերում՝ միայն 43.7%։ Փոքր գյուղական դպրոցներում սովորող երեխաները միջինում 4.5 տարով հետ են իրենց հասակակիցներից։
Համալսարան հաճախող ուսանողների մոտ 11%-ը կրթություն է ստանում արտերկրում (OECD միջին՝ 2%)՝ ցույց տալով ներպետական կրթության նկատմամբ վստահության խնդիր։
ՏՀԶԿ-ն Բուլղարիային հորդորում է՝
Նոր մեկնաբանություն