«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ ՄՀԿ-ի և ցուցահանդեսի էջերից
Հայաստանցի երեխաների աշխատանքները ներկայացված են Դելիի «Գուրգոն» հանրային դպրոցում բացված «Կապեր. անտեսանելի ուժեր, որոնք կապում են մարդկանց» խորագրով 19-րդ միջազգային ցուցահանդեսին:
ՄՀԿ-ն ցուցահանդեսին ներկայացրել էր ՀՀ քաղաքացիներ, 8-ամյա երկվորյակ քույրիկներ Նարե և Լիլիթ Օհանջանյանների նկարները: Երկվորյակ քույրերի աշխատանքները 4-ն են:
Նարե Օհանջանյանը պատկերել է գունագեղ դրկից տնակներ և տիեզերք։
Լիլիթ Օհանջանյանը ցուցահանդեսին ներկայացրել է 2 նկար՝ պատկերելով հեռավոր տնակ և ծաղիկներ։
Ցուցահանդեսին մասնակցում է նաև mediaforedu.am-ի տեսանյութերից հայտնի, Իտալիայում բնակվող, 9-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը: Նա մշակույթների բազմազանությունը ներկայացրել է՝ տարբեր գույներով պատկերելով ծառ, որը խորհրդանշում է կյանքը, բնությունը և համամարդկային կապերը։

Ալեքսն այս ծառը պատկերել է ի նշան խաղաղության, որի կարիքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները, հատկապես երեխաները: Այս աշխատանքը դարձել է ցուցահանդեսի տեղեկատվական նյութերի գլխավոր նկար:
Միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների ընկալմանը՝ կապված միջանձնային անտեսանելի թելերի, զգացմունքների, էմպատիայի և փորձը կիսելու հետ:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև երեխաներ՝ Ինդոնեզիայից, Լեհաստանից, Իտալիայից (Ալեքսանդր Հարությունյան) և Ճապոնիայից:
Ցուցահանդեսի բացումը եղել է փետրվարի 6-ին: Այն տևելու է մինչև փետրվարի 25 -ը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026



























































