«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` Շվեդիայի կառավարության կայքից
Շվեդիայի կառավարությունը հստակ ուղերձ է հղում կրթական աշխարհին․ ժամանակն է վերադառնալ ուսուցման բուն էությանը՝ գրքին, ընթերցանությանը և մտածողությանը: Իրականացվում են մի շարք ռազմավարական փոփոխություններ՝ ուղղված ընթերցանության խթանմանը և թվային միջոցների չափավոր կիրառմանը դպրոցներում։
«Ընթերցանության և գրելու հիմնական հմտությունները լավագույնս զարգանում են ավանդական (ոչ թվային) կրթական միջավայրում։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ աշակերտներն աշխատեն գրիչով ու թղթով, ունենան դասագրքեր և լիարժեք գրադարաններ», — նշել է Շվեդիայի դպրոցական կրթության նախարար Լոտտա Էդհոլմը։
Կառավարությունն արդեն նախաձեռնել է ծրագիր, որի նպատակն է յուրաքանչյուր աշակերտին ապահովել առնվազն մեկ դասագրքով յուրաքանչյուր առարկայի համար։ 2023–2025 թվականներին այդ նպատակով հատկացվել է շուրջ 2 միլիարդ շվեդական կրոն, իսկ 2024-ի հուլիսից օրենքով ամրագրվել է՝ դասագրքերը պետք է հասանելի լինեն բոլորի համար։
Միևնույն ժամանակ, շեշտը դրվում է դպրոցական գրադարանների վերակազմակերպման վրա․ 2025 թվականի սեպտեմբերից բոլոր դպրոցները պարտավոր կլինեն ունենալ գրադարան՝ գրադարանավարներով։
Կրթության նախարարությունը նաև մշակել է օրենսդրական առաջարկ, որի նպատակն է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցական միջավայրում՝ աշակերտների ուշադրության և մտավոր կենտրոնացման բարենպաստ պայմանների ապահովման համար։
Շվեդիայի այս նոր կրթական քաղաքականությունը հնչում է որպես հակադարձ ազդակ համաշխարհային թվայնացման միտումներին։ Այն վերացնում է թվային գերհագեցվածությունը և կրթությանը վերադարձնում իր ամենամարդկային՝ մտածողության, զգացմունքի ու փոխգործակցության հիմքերը։
Նախաձեռնությունների հիմքում է պետական խոր համոզմունքը՝ կրթությունը չի կարող և չպետք է կորցնի մարդկային շփման ու ընկալման խորությունը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































