«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի
«2024 թ. պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածներով, ուսուցիչների վարձատրության խրախուսման նպատակով նախատեսված է եղել 5 տարբեր ծրագիր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անցյալ շաբաթ, ամփոփելով 2024 թ․ կատարած աշխատանքները՝ հայտարարեց, որ բացի դպրոցների պահպանման ստանդարտ ծախսերից, ՀՀ պետական բյուջեից ավելի քան 8,8 մլրդ դրամ ուղղվել է ուսուցիչների վարձատրությանը:
2024-ի բյուջետային ծախսերի վերաբերյալ օրենքի հավելվածից տեղեկանում ենք, որ այդ ծրագրերն են
2024 թ. կամավոր ատեստավորման համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացումը, որին ուղղվել է 3,6 մլրդ դրամ։
(Դասիչ՝ 1192, 11010 )
ատեստավորման միջոցով տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրումը՝ 368 մլն դրամ։
(Դասիչ՝ 1146, 12004 )
ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացման ծրագիրը՝ 1,7 մլրդ դրամ։
(Դասիչ՝ 1146, 12015 )
ՀՀ Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչների հավելավճարը՝ 27 մլն դրամ։
(Դասիչ՝ 1146, 12017 )
ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների հավելավճարը՝ 2,4 մլրդ դրամ:
(Դասիչ՝ 1146, 12016)
Այս ծրագրերին հատկացված ֆիանսավորման ընդհանուր հանրագումարն, ըստ հավելվածում արտացոլված տվյալների, 8,2 մլրդ դրամ է:
Ներկայացված են նաև պետական բյուջեի 2024թ․-ի 9 ամիսների փաստացի արժեքները՝ աղյուսակ։
| Կամավոր ատեստավորման համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը |
4 584 624,19 ԱՄԴ |
| Ատեստավորման միջոցով տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին համապատասխան հավելավճարի տրամադրման ապահովում |
180 679,09 ԱՄԴ |
| ՀՀ Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում |
10 555,24 ԱՄԴ |
| ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում |
1 069 719,62 ԱՄԴ |
| ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում |
1 327 096,04 ԱՄԴ |
| Ընդհանուր | 7 172 674,2 ԱՄԴ |
Ապրիլին, երբ հրապարակվի 2024. թ. պետական բյուջեի կատարողականը, փաստացի հայտնի կդառնա ուսուցիչների վարձատրության խրախուսման նպատակ հետապնդած ծրագրերով ամբողջական գումարի չափը։
Առանձին քննարկման հարց է, թե առկա խնդիրների պայմաններում այս ծրագրերի և հատկացումների շնորհիվ որքանով է բարելավվում կրթության որակը:
Տնտեսագետ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026

























































