
Լուսանկարը՝ Forbs-ի կայքից
Պատանիներն ամբողջ աշխարհում աշխատաշուկա են մտնում «փակ աչքերով». հետաքրքրված են ապագա մասնագիտություններով՝ առանց իմանալու, թե որոնք են ապագայի մասնագիտությունները: Նշված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Պատանիների կարիերայի պատրաստվածության վիճակը» նոր զեկույցում:
Հարցմանը մասնակցել է շուրջ 15-16 տարեկան 690 000 աշակերտ՝ ավելի քան 80 երկրից։
ՏՀԶԿ-ն առանձնացնում է բոլոր երկրների համար ընդհանուր երեք հիմնական միտում.
ՏՀԶԿ-ն առանձնացնում է երեք հիմնական խնդիր պատանեկան կարիերայի մեկնարկի ճանապարհին՝
Ուսանելի փորձ՝ եվրոպական մոդելներից
Գերմանիան և Շվեյցարիան օրինակ են ծառայում գործնական ուսուցման համակարգով, վաղ աշխատանքային փորձով և դպրոց-գործատու սերտ համագործակցությամբ։ Աշակերտների ստաժավորումը և արհեստավարժ ուսուցումը կրթության հիմնական բաղադրիչ են։
ՏՀԶԿ-ն հիշեցում է՝ տեղեկացվածության, ձգտումների և փորձառության խնդիրները պետք է լուծվեն վաղ փուլում։ Հակառակ դեպքում, դեռահասների մի ողջ սերունդ կարող է մոլորվել դպրոցից կյանք մտնելիս։

























































