«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Հայաստանի կրթական համակարգը պատրաստ չէր ընդունելու արցախցիներին. mediaforedu.am-ի հետ զրույցում ասում է ուսուցիչ, կրթության փորձագետ Սիփան Հայրապետյանը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների սոցիալականացման, ինտեգրման հարցը դպրոցներում համակարգային առումով լուծված չէ։ Խնդիրն այն է, որ Հայաստանում կրթական ծրագրերը հարմարեցված չեն երեխաների տարիքային խմբերին։ «Առողջ կրթական համակարգում կրթական ծրագրերը մշակվում են երեխայի տարիքային պահանջին համապատասխան։ Եթե դու ունես տարիքային ծրագիր, դպրոցը դրանով և՛ սոցիալականացման հարցերն է լուծում, և՛ երեխայի հոգեբանության տեսանկյունից ճիշտ լուծումներ է տալիս։ Մենք ունենք պետական չափորոշչով ծրագիր, որը, սակայն, տարիքային պահանջներին համապատասխանեցված չէ»,- ասում է փորձագետը։
Ըստ Սիփան Հայրապետյանի՝ երեխան հաճախում է դպրոց, ստանում որոշակի գիտելիքներ, բայց նրա սոցիալականացման հարցը մնում է օդում կախված։ Պատճառն այն է, որ դպրոցական ծրագրերը մշակում են մարդիկ, որոնք մանկավարժության հետ կապ չունեն։ «Մաթեմատիկայի ծրագիրը գրում է համալսարանի մաթեմատիկոսը, ֆիզիկայինը՝ ֆիզիկոսը, և մանկավարժական մոտեցում չկա։ Դասագրքերի լեզուն բարդ է։ Այս ամենն ուղիղ կապ ունի արցախից եկած երեխաների հետ․ կրթական համակարգը նրանց սոցիալականացման հարցը չի լուծում, դա ինչ-որ կերպ հասարակությունն է լուծում։ Դասարանցիներն ինչպե՞ս են դա անում, դասարանցիների ընտանիքներն ի՞նչ վերաբերմունք ունեն տեղահանվածի նկատմամբ, որն էլ երեխաների միջոցով կարող է դրսևորվել։ Ճիշտ է, մեր ժողովուրդը լավ է ընդունում արցախցիներին, բայց նրանց սոցիալականացման հարցը թողնված է ինքնահոսի»,- գնահատում է Սիփան Հայրապետյանը։
Ավելին, փորձագետի խոսքով՝ մեր պետությունն ուսուցիչներից մանկավարժական աշխատանք չի պահանջում, մինչև այժմ ակնկալել է միայն քանակական գիտելիքի տարրերը․ «Թե ինչքան բան կարող ես այսքան տարում լցնել երեխայի գլուխը, հետո ցույց տաս քննության միջոցով։ Մանկավարժական մասով ուսուցիչները պատրասված էլ չեն, եթե քիչ, թե շատ բարեխիղճ ուսուցիչ կա, լավ է»։
Վախ՝ ատեստացիայից և նոր չափորոշիչներից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները չեն ցանկանում աշխատել Հայաստանի դպրոցներում։ Դա է վկայում պարզ վիճակագրությունը. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 18-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանում աշխատանքի է անցել արցախցի շուրջ 500 ուսուցիչ։ Մինչդեռ, հիշեցնենք, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ նրանց թիվը 4000 է։ Իսկ Հայաստանը նրանց կարիքն ունի, անցած հոկտեմբերին մեր դպրոցներում կար ուսուցչի ավելի քան 1422 թափուր հաստիք։ Փաստորեն արցախցիները զբաղեցրել են այդ թափուր հաստիքների ընդամենը 30 տոկոսը։ Եվ Հայաստանի դպրոցներում աշխատում է արցախցի ուսուցիչների ընդամենը 11-12 տոկոսը։ Ի՞նչն է խնդիրը, որ նրանք չեն ուզում աշխատել Հայաստանի դպրոցներում։
Սիփան Հայրապետյանն ասում է՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների մի քանի խոշոր նորամուծություններ ներդրեցին մեր կրթական համակարգում։ Առաջինը ուսուցիչների ատեստավորումն է։ Ճիշտ է, այն առայժմ կամավոր է, բայց առաջիկայում այդ ճանապարհով կանցնեն բոլոր ուսուցիչները։
Փորձագետի կարծիքով՝ ատեստավորումից սարսափում են անգամ Հայաստանի ուսուցիչները, ուր մնաց, որ այդ գործընթացն ընդունեն արցախցիները։

«Այնպիսի պահանջներ են դրված, որ քչերն են գլուխ հանում։ Դա շտեմարանների նման է, որոնցով երեխաների հետ 2 տարի պարապում և դիմորդ են պատրաստում, որ անգիր անի, գնա քննությունը հանձնի։ Նույնն ավելի բարդ տարբերակով ուսուցիչների համար են արել, և չկա որևէ մանկավարժական մոտեցում»,- ասում է փորձագետը։
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կրթական նոր չափորոշիչներն են, որոնք Հայաստանի կրթական համակարգում սկսել են ներդրվել դեռևս մինչև 44-օրյա պատերազմը։ Բայց անգամ Հայաստանի ուսուցիչները դրանք լավ չեն յուրացրել ու դեռ լիարժեք չեն կիրառում դպրոցներում, իսկ Արցախում մինչև անցած տարվա տեղահանումը գործում էր այն կրթական համակարգը, որը Հայաստանում կար մինչև հեղափոխությունը։ «Մեծ հաշվով նրանք չեն հասկանում, թե նոր չափորոշիչներով ինչպես պետք է աշխատեն։ Եվ չկա չափանիշներին համապատասխան վերապատրաստող մարմին, որտեղ ուսուցիչը սովորի նոր կանոններով աշխատել։ Կամ կա, բայց շատ քիչ են վերապատրաստում։ Կարծում եմ, սրանք այն հիմնական խնդիրներից են, որոնց պատճառով արցախցի ուսուցիչները չեն ցանկանում աշխատել Հայաստանի դպրոցներում»,- եզրափակում է Սիփան Հայրապետյանը։
Թվում է, թե Հայատանում կրթական մեծ փոփոխություններ են տեղի ունենում, ու արցախցիներն ավելի նպաստավոր ժամանակ տեղափոխվեցին Հայաստան: Սակայն սա թվում է միայն առաջին հայացքից։
Նախքան տեղահանվածների գալը
Մինչ Արցախի բռնի տեղահանումը Հայաստանում կյանքի էին կոչվել ուսուցիչների վերապատրաստումների հետ կապված նոր նախաձեռնությունները:
2019-2021 թվականներին վերապատրաստող մենթորի իր փորձն ամփոփելով՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ Սուսաննա Դավթյանն ասում է՝ իրականում կարևոր քայլ էր նման վերապատրաստւմներ նախաձեռնելը, սակայն պակասում էր հետադարձ կապի վրա հիմնված ծրագրի բարելավումը: «Այն իրական փոփոխությունները, որոնց կարիքն այդքան ունի մեր դպրոցը, այդպես էլ դեռ տեսանելի չեն»։
Վերապատրաստումների այս ալիքի հենց սկզբում էր, երբ բռնկվեց կորոնավիրուսի համաճարակը, իսկ որոշ ժամանակ անց՝ պատերազմը:
«Դպրոցներն այնքան իներցիոն են աշխատում՝ չհաշված առանձին տեղերում կրթության որակը կարևորող նվիրայալների: Միակ հանգամանքը, որը նպաստել է ինչ-որ մի բան անելուն, աստիճանակարգությունն է: Ընդամենը պարտադրանք կատարելու մղումն էր դառնում շարժիչ ուժ»,- ասում է Սուսաննա Դավթյանն ու ընգծում նաև մակերեսային մոտեցման, բացառապես էմոցիաներով առաջնորդվելու և հետևողական չլինելու հանգամանքը. «Դեռ քովիդը չմարսած՝ սկսվեց պատերազմը: Այդ ֆոնին տեսնում էի, որ շատ ուսուցիչներ, հատկապես հումանիտար առարկաների գծով, բարձրաձայնեցին, որ կրթությունը ամենակարևորն է, այդ օրերին կարծես արթնացել էին ու վերջապես հասկացել, որ պատերազմում հայկական կողմի բարդությունները մեծապես կապված են կրթության ցածր որակի հետ: Իհարկե, կային նաև մարդիկ, որոնք նաև օգտվում էին նման վիճակից ու գլուխ պահելով էին աչքի ընկնում»:
Պատերազմի ժամանակ մտածում էի, որ երբ ավարտվեն այդ օրերը, սխալները, խնդիրները կքննարկվեն նախարարության հետ, կբարելավեն: Սակայն այդպես էլ հետադարձ կապի որևէ առողջ դրսևորում չեղավ:

Հատուկ մանկավարժը զարմանում է, որ Հայաստանի ու Արցախի դեմ սկսած պատերազմն անգամ չփոխեց պետական մոտեցումը. «Հայաստանում այսպիսի լուրջ ցնցումներ են տեղի ունեցել, բայց անգամ այս ցնցումներից հետո մենք չենք տեսնում ոչ ստանդարտ իրավիճակին դիմակայելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր, համակարգային մոտեցում: Եվ դա չի նկատվում մինչ օրս: Ու, ցավոք, անհրաժեշտության դեպքում, ամեն ինչ կարվի նույն ձևով. ամեն ինչ դրված է ինքնակազմակերպման, ինչ-որ բան տեղի ունենալուց հետո իրավիճակային լուծումների հույսին: Ցավալի է, որ այսքանից հետո պատվեր չկա, որ, օրինակ, մասնագետներին հրավիրեն, փնտրեն, գտնեն փորձագետներին ու ասեն՝ վերջին 5 տարվա պատմությունը վերլուծեք ու հետևություններ արեք»:
Վերապատրաստող մենթորի փորձը հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանին հիմք է տալիս պնդելու, որ շատ լուրջ խնդիրներ ունեցող կրթության ոլորտում արցախցի ուսուցիչներին ու աշակերտներին պատշաճ կարգով ընդունելու հիմքեր պարզապես չկան: Ասում է՝ ինչպես երեխաներին ներգրավեցին կամ չներգրավեցին, այնպես էլ ուսուցիչներին:
Պաթոսով գիրք-տետր նվիրելով ու լուսանկարները տարածելով չես կարող լուծել փախստականների, նոր եկած երեխաների, ուսուցիչների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցը:

Ըստ Սուսաննա Դավթյանի՝ անչափ կարևոր է, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներն ու աշակերտները հնարավորինս արագ ու սահուն կերպով սոցիումի գործուն մասնիկ դառնան, իսկ դրա համար միայն դպրոց ընդունվելը հաճախ բավարար չէ։ Երբ առկա է որոշակի մեխանիզմով համակարգ, շատ ավելի հեշտ է լուծել ինտեգրման հարցը տեխնիկական և ժամանակային տիրույթում՝ չվերածելով այն հատուկ միջոցառման, որն է՛լ ավելի է ընդգծում խնդիրը:
Պաշտոնական թվեր
Պաշտոնական մարմինները, բոլոր խնդիրներով հանդերձ, արցախցիների կրթական իրավունքների վերաբերյալ հայտարարություններում վկայակոչում են թվեր:
ԿԳՄՍ-ն մեր հարցին ի պատասխան գրել է, թե Հայաստանի կառավարության 2023թ . հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով 2023թ․ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2023թ․ վերջին մի քանի ամիսներին 192 ուսուցչի համար նախատեսել է 12 մլն 621 հազար դրամի չափով հավելավճար։ 2024թ․ արդեն 331 ուսուցչի համար՝ 173 մլն դրամի չափով հավելավճար։
ԿԳՄՍ-ն փոխանցել է նաև ուսանողների վերաբերյալ որոշ տեղեկություններ՝ կառավարությունը ֆինանսավորել է նաև Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող արցախցի ուսանողներին՝ ուսման վարձը լրիվ կամ մասնակի չափով վճարելու համար։ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար ԼՂ-ից տեղահանված 1834 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվել է շուրջ 440 մլն դրամ: Նույն ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի արդեն 2100 ուսանողի համար՝ ավելի քան 483 մլն դրամ։
Ըստ պաշտոնական աղբյուրի գրավոր պատասխանի՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրով 2023թ.-ին 823 ուսանողի տրամադրվել է ուսման վարձի 254 մլն դրամի փոխհատուցում, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ 200 մլն դրամ՝ 730 ուսանողի:
Արմինե Ավետյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ