«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ abc․net-ի
Ավստրալիայի Թասմանիայի նահանգի ղեկավարությունը ուսուցչական համայնքի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ մոտ 7,78 միլիոն դոլարի արժողությամբ ծրագիր է սկսում դպրոցում դասավանդողներին բռնությունից զերծ պահելու նպատակով։
Ըստ հետազոտությունների, վերջին տարիներին դպրոցներում բռնության դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ 2024 թվականին մոտ 100 ուսուցիչ արձակուրդի է գնացել դասարանում ստացված վնասվածքներով: Առավել հաճախ՝ 54 %- ի դեպքում, բռնությունների ենթարկվել են դպրոցների ղեկավարները։
Նկատի ունենալով պաշտոնական մարմինների տվյալները, որոշվել է ծրագրով հատկացված փողը ծախսել հետևյալ ուղղություններով.
ուսուցիչների վերապատրաստում այն դպրոցներում, որտեղ առավել հաճախ են տեղի ունենում բռնություններ
այլընտրանքային ուսուցման տարբերակներ
բռնության պատճառների վերլուծություն
ուսուցիչների օգնականների ուսուցում և պետական համակարգի քաղաքականությունների ուժեղացում
Ուսուցիչները հույս են հայտնել, որ այս ծրագրի ազդեցությունը նկատելի կլինի 5–10 տարում։
Դպրոցների տնօրենների ասոցիացիան և ուսուցիչների միությունը ողջունում են այս նախաձեռնությունը, սակայն ընդգծում են, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ ծրագրի գնահատման, հաջողությունների և թերությունների ամրագրման համար:
Թասմանիայի կրթության նախարար Ջո Փալմերը հայտարարել է, որ այս ծրագիրը կենտրոնացած է խաղաղ և կանխարգելիչ միջավայր ստեղծելու վրա, և ոչ միայն բռնություններին արձագանքելու:
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































