«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Քրիստոֆեր Հոփվիչի
2025-2026 ուսումնական տարվանից Նյու Յորքի 1600 պետական դպրոցներում աշակերտները այլևս չեն կարողանա օգտագործել ոչ միայն իրենց սմարթֆոնները, այլև ինտերնետին միացած բոլոր այլ սարքերը։ Հայտարարել են քաղաքապետ Էրիկ Ադամսը և կրթության նորանշանակ պատասխանատու Մելիսա Ավիլես-Ռամոսը։
Ըստ New York Times-ի, սմարթֆոնները, խելացի ժամացույցները, պլանշետները, MP3 նվագարկիչները և խաղային փոքր սարքերը դպրոց բերելը արգելված չէ. սովորողները կարող են դրանցից օգտվել միայն դպրոց գնալու և վերադառնալու ճանապարհին։ Դասաժամերին, ընդմիջումներին և դպրոցի տարածքում լինելու ընթացքում սարքերը պետք է պահպանվեն հատուկ կարգով։
Բացառություններ կարող են լինել առողջական խնդիրներ (օրինակ՝ շաքարային դիաբետի հսկողություն) ունեցողները, ընտանիքի խնամողը, անհատական ուսումնական ծրագրով թարգմանության կարիքի դեպքում (հատուկ ուսումնական նպատակով՝ ուսուցչի կամ տնօրենի թույլտվությամբ), արտակարգ իրավիճակներում՝ նախապես դպրոցի հետ համաձայնեցրած դեպքերում։
Տեղական իշխանությունը տրամադրել է շուրջ 25 միլիոն դոլար, որպեսզի դպրոցները ձեռք բերեն պահոցներ կամ հատուկ սարքերը փակելու հարմարանքներ (մագնիսական տոպրակներ), վերապատրաստեն աշխատակիցներին։ Այս նպատակով տրամադրվել է ևս 4.3 միլիոն դոլար։
Յուրաքանչյուր դպրոց կարող է ընտրել սարքերի պահպանման իր տարբերակը, սակայն պարտավոր է հստակ տեղեկացնել սովորողներին ու նրանց ընտանիքներին։
Պատիժները
Առաջին խախտման դեպքում աշակերտին չի սպառնում անմիջական կարգապահական պատիժ։
Կկիրառվի «հերթական կարգապահական մոտեցում»՝ զրույց, զգուշացում, հնարավոր է՝ սարքի առգրավում։
Սակայն եթե աշակերտը բազմիցս հրաժարվում է հետևել կանոններին, ապա հնարավոր է պատիժ, այդ թվում՝ ժամանակավոր հեռացում։
Դպրոցները նաև պարտավոր են ապահովել, որ ծնողները ունենան միջոց՝ երեխաների հետ շփվելու արտակարգ իրավիճակների դեպքում։
Քաղաքապետ Էրիկ Ադամսը և կրթության վարչության ղեկավարը ընդգծել են՝ որոշման նպատակը աշակերտների ուշադրության կենտրոնացումը, մտավոր առողջության բարելավումը և տեխնոլոգիական կախվածության նվազեցումն է։ Նրանք հայտարարել են, որ հեռախոսները, ժամացույցները և պլանշետները հաճախ խանգարում են սովորելու գործընթացին, փոխում են երեխաների վարքագիծը և խանգարում սոցիալական շփմանը։
Նմանատիպ արգելքներ արդեն կիրառվում են Ֆլորիդայում, Կալիֆորնիայում, Օհայոյում և Լուիզիանայում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ