«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄԻՊ գրասենյակի
2024 թվականին երեխայի նկատմամբ բռնության դեպքերին վերաբերող գրավոր և բանավոր դիմում-բողոքների թիվը եղել է 97: 2023 թվականին եղել է 67, 2022 թվականին՝ 66, 2021 թվականին՝ 50 դիմում-բողոք: Նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
Գծապատկեր
«Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները ՀՀ-ում» արտահերթ զեկույցում ամփոփված են 2024 թ. մշտադիտարկման արդյունքները:
«Կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են»,- նշված է ՄԻՊ արտահերթ զեկույցում:
Ըստ զեկույցի, շարունակում են արդիական մնալ
երեխաների նկատմամբ բռնության բացահայտման, կանխարգելման և արձագանքման հարցում համապարփակ մոտեցումներ ապահովող ռազմավարության բացակայության և թերի օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրները
երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մասնագիտական պատրաստվածության հետ կապված խնդիրները
իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացման, կարծրատիպերի վերացման հետ կապված խնդիրները
երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական միասնական տվյալների բացակայության հետ կապված խնդիրները
Պաշտպանը զեկույցում առաջարկում է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բացահայտման և արձագանքման մեխանիզմների վերաբերյալ:
Ըստ ՄԻՊ-ի, անհրաժեշտ է նաև ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակում՝ երեխայի նկատմամբ գործադրված բռնության բացահայտման, կանխարգելման ու արձագանքման նպատակով՝ ֆինանսական աղբյուրների ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների, առաջընթացի ցուցանիշների, ելակետային և թիրախային արդյունքների, աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգի առկայությամբ:
ՄԻՊ-ն առաջարկում է նաև նախաձեռնել պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ՝ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար: Իսկ բռնության դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման նպատակով՝ հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառության ապահովում, բռնություն դեպքերի հաղորդման և արձագանքման հստակ կառուցակարգերի ներդնում՝ գաղտնիության ապահովմամբ և բացառելով երեխայի թիրախավորումը:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ