«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԵՊՀ-ի
Չինաստանի Հեյհեյի քոլեջի և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ Դայ Ռուբինգը և Քսու Ջայքսուն իրենց ուսումնառությունը շարունակում են ԵՊՀ-ում. նրանք այժմ «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ են: Տեղեկացնում է ԵՊՀ կայքը։
Ըստ կայքի, կրթությունը շարունակելով ԵՊՀ-ում՝ չինացի ուսանողները մանրամասն կուսումնասիրեն հայագիտության բաղկացուցիչ գիտակարգերը և կնպաստեն հայ-չինական գիտակրթական ու մշակութային կապերի ամրապնդմանը։
Համալսարանում չինացի ուսանողները սովորում են ՀՀ ԿԳՄՍՆ և ՉԺՀ կրթության նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակում:
Նախքան մագիստրատուրա ընդունվելը չինացի ուսանողները ԵՊՀ-ում անցնում են հայերենի նախապատրաստական դասընթացներ, իսկ ընդունվելուց հետո՝ խորացված գիտելիքներ ստանում նաև արդի հայերենից, գրաբարից, արևմտահայերենից:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026

























































