Լուսանկարները՝ «Սինխուա», France 24 լրատվական գործակալությունների
Չինաստանում լուսաբացից բուռն ակտիվություն է. ծնողները տոնական հագուստներով նույնքան տոնական ու առավելապես կարմիր զգեստներով սպասում են որպես գաոկաո հայտնի քննությունների ավարտին։
Տնտեսական գերտերության բնակիչների համար կրթությունն այնքան առաջնահերթ հարց է, որ բոլորը պատրաստ են ամեն գնով ամեն ինչ անել լավ կրթությամբ ապահովելու համար։ Չինական «Սինխուա» լրատվական գործակալությունը փաստում է, որ տաքսի ծառայությունները քննությունների շտապող ուսանողների համար սկսել են աշխատել լուսաբացից։ Ոստիկանությունը կազմակերպել է երթևեկությունը հեշտացնելու միջոցառումներ։
Չինական «Սինխուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այսօր 13.42 մլն երիտասարդ է քննություններ հանձնում։ Սա 2-րդ ռեկորդային ցուցանիշն է։ Չինաստանում որպես գաոկաո հայտնի ընդունելության քննությունների առաջին ռեկորդը 1977-ին էր. քննություններին մասնակցել էր 500.000 դիմորդ։
Համաշխարհային մակարդակով 2-րդ տնտեսական տիտանը մշակել է ընթացակարգեր, որ նոր ավարտած ուսանողները կարողանան հեշտությամբ տեղավորվել աշխատանքի։ Մեծ խնդիր է դրված հաղթահարել Կորոնավիրուսից տուժած տնտեսության կրած վնասները։
Չինաստանում սկսված ընդունելության քննությունները լուսաբանում են աշխարհի խոշոր լրատվական գործակալությունները։
CNN–ը մանրամասնում է, որ դպրոցում 12 տարի սովորածի վերաբերյալ գիտելիքը թեսթի միջոցով ստուգվում է 2 ժամում։
Քննություն են հանձնում չինական գրականությունից, մաթեմատիկայից, անգլերենից, ֆիզիկայից, քիմիայից, քաղաքագիտությունից ու պատմությունից։
France 24-ը մեջբերում է արդեն 28-րդ անգամ ընդունելության քննություններ հանձնող 57-ամյա միլիարդատեր Լիան Շուի ինքնագնահատականը բացահայտող խոսքը, թե սեփական գործարանն իր գյուտերով զարգացնելը բավարար չէ, որոշել է դառնալ ինտելեկտուալ անձնավորություն բարձրագույն կրթության շնորհիվ։ Իսկ 35-ամյա Խու Մենգնանը չի հուսահատվում ու ուժերը փորձում է արդեն 16-րդ անգամ։ Նա բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու իր հնարավորությունը կորցրել էր չինական կրթական համկարգի դեմ բողոքի ակցիաներից հետո։
Այս քննությունների տվյալներով կորոշվի, թե ով որ (առաջատար) բուհում կստանա բարձրագույն կրթություն։
Նոր մեկնաբանություն