«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Դաշտադեմի դպրոցի
ԿԳՄՍ նախարարությունը չի հաստատում ուսուցիչների փոխանցած տեղեկությունները, թե Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի՝ 53 աշակերտ ունեցող դպրոցը միավորվելու է 5 կմ հեռու գտնվող Թալինի դպրոցի հետ: Ըստ պաշտոնական պատասխանի, նման նախագիծ չի շրջանառվում:
mediaforedu.am-ը ԿԳՄՍ նախարարին գրավոր հարցում էր ուղղել՝ խնդրելով հաստատել կամ հերքել նշված տեղեկության՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հանգամանքը՝ խնդրելով վկայակոչել այն իրավական ակտը, որի ուժով, ըստ ուսուցիչների, պետք է միավորվեն Դաշտադեմի և Թալինի դպրոցները:
«Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից նշյալ դպրոցների միավորման վերաբերյալ նախագիծ չի շրջանառվում»,- գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարին խնդրել էինք նաև տրամադրել հստակ տեղեկություն, թե այս և նմանատիպ այլ դպրոցների միավորմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ի՞նչ փոփոխության կենթարկվեն:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պաշտոնական պատասխանի մեջ նշված է. «Պետական բյուջեի ծախսերը կարող են իրականացվել միայն դպրոցների վերակազմակերպումից և տրանսպորտային ծառայության ձեռքբերումից հետո»:
Ըստ պաշտոնական պատասխանի, «ուսումնական հաստատությունների վերակազմակերպումների նախագծերը ներկայացվում են համապատասխան լիազոր մարմինների կողմից և հաստատվում են ՀՀ կառավարության որոշումներով: 2021 թվականից սկսած վերակազմակերպվել է 11 ուսումնական հաստատություն»: Կից ներկայացված որոշումներից որևէ մեկը չի վերաբերում Դաշտադեմի դպրոցին:
Փոխնախարարը չի հստակեցրել, թե նշված 11 որոշումները բյուջետային ի՞նչ ծախսեր են թելադրել:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026

























































