
Լուսանկարը` BBC-ի
Եվրոպական երկրներում 2025-2026 ուսումնական տարվա դպրոցական ամառային արձակուրդները կսկսվեն հունիսի կեսերից մինչև հուլիսի սկիզբ և կավարտվեն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Տևողությունը տատանվում է 6-ից 14 շաբաթ՝ կախված երկրից, տարածաշրջանից կամ աշակերտների տարիքային խմբից:
Եվրահանձնաժողովից ֆինանսավորվող Eurydice կրթական տեղեկատվական ցանցի տվյալներով՝ Ֆրանսիայում արձակուրդները կսկսվեն հուլիսի 7-ից և կտևեն 8 շաբաթ: Բելգիայում ֆլամանդախոս և գերմանախոս համայնքների դպրոցականները կունենան 8-9 շաբաթ արձակուրդ, մինչդեռ ֆրանսախոս համայնքում՝ 7 շաբաթ:
Իռլանդիայում տարրական դպրոցի աշակերտները կհանգստանան 9 շաբաթ, իսկ միջնակարգ դպրոցի աշակերտները՝ մինչև 12-13 շաբաթ՝ պայմանավորված պետական քննությունների ավարտով:
Ամենաերկար ամառային արձակուրդները Եվրոպայում ունեն Բուլղարիայի տարրական դպրոցի աշակերտները (13-15 շաբաթ) և Իտալիայի դպրոցականները (11-14 շաբաթ): Իսլանդիայում արձակուրդները տևում են մոտ 10-11 շաբաթ: Ի հակադրություն՝ ամենակարճ արձակուրդները Գերմանիայում, Նիդեռլանդներում և Լիխտենշտեյնում են՝ 6-7 շաբաթ, իսկ Դանիայում՝ մոտ 6 շաբաթ:
Ամառային արձակուրդների ժամանակացույցը որոշ դեպքերում կարող է տարբերվել նույն երկրի տարբեր շրջաններում կամ դպրոցների միջև:
Նոր մեկնաբանություն