«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը, որը շաբաթ օրը տեղի ունեցավ հետևողական ցույցերի արդյունքում, գնահատվում է որպես շրջադարձային իրադարձություն երկրի երիտասարդական շարժման համար։
Դելիի 22-ամյա ուսանող ակտիվիստ Սախիի խոսքով՝ սա առաջին դեպքն էր, երբ երիտասարդները զգացին, որ բողոքի միջոցով իրական փոփոխությունների կարելի է հասնել։ Նրա խոսքով՝ իր սերունդը դասագրքերում կարդացել է ժողովրդավարության մեջ այլակարծության կարևորության մասին, սակայն Նարենդրա Մոդիի իշխանության տարիներին դա գործնականում չէր տեսնում։
Նախարարի հրաժարականից անմիջապես հետո սոցիալական ցանցերում լայն տարածում ստացավ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հին տեսանյութը, որտեղ նա հայտարարում էր, թե «մեր կառավարությունում հրաժարականներ չեն լինում»։ Շատերի համար այդ տեսանյութը դարձավ երիտասարդական շարժման «հաջողության խորհրդանիշը»։
Սախին Instagram-ում հրապարակել էր ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և ձերբակալությունների տեսանյութեր, ինչպես նաև հումորային տեսանյութեր, որոնցից շատերը միլիոնավոր դիտումներ են ունեցել։ Նրա կարծիքով՝ իշխանությունները չկարողացան ճիշտ գնահատել բողոքի շարժման ուժը, քանի որ կենտրոնացած էին ավանդական մեդիայի, Facebook-ի և WhatsApp-ի վրա՝ անտեսելով Instagram-ը, որտեղ ձևավորվում էր երիտասարդների հիմնական հանրային քննարկումը։
Բողոքի ցույցերը սկսվել էին մայիսին՝ Հնդկաստանի բժշկական բուհերի ընդունելության ամենամեծ քննության չեղարկումից հետո։ Քննության հարցաթերթիկի արտահոսքի պատճառով մոտ երկու միլիոն դիմորդ ստիպված էր կրկին հանձնել քննությունը։ Ըստ ընտանիքների հայտարարությունների՝ սկանդալի հետևանքով ավելի քան 20 ուսանող ինքնասպան է եղել։
Հասարակական դժգոհությունը համակարգեց «Cockroach Janta Party» (CJP) անվանումով երգիծական առցանց նախաձեռնությունը, որը ստեղծվել էր այն բանից հետո, երբ Հնդկաստանի Գերագույն դատարանի գլխավոր դատավորը կեղծ դիպլոմներով գործազուրկներին համեմատել էր ուտիճների հետ։ Շարժման նախաձեռնողները Դելիում նստացույց կազմակերպեցին՝ պահանջելով կրթության նախարարի հրաժարականը, կրթական համակարգի բարեփոխումներ և կյանքից զրկված ուսանողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրել։
Սկզբնական շրջանում բողոքի ակցիաները մեծ արձագանք չէին ստացել, սակայն հուլիսի 18-ին, երբ Դելիի ոստիկանությունը ուժով հեռացրեց նստացույցի մասնակիցներին, շարժումը լայն տարածում գտավ և արագորեն տարածվեց երկրի տարբեր շրջաններում։
26-ամյա Սոմայա Կորդեն, որը Մումբայում հուլիսի 20-ի բողոքի ակցիային մասնակցելու կոչ անելու համար տնային կալանքի էր ենթարկվել, հետագայում մասնակցել է մի շարք այլ ցույցերի։ Նրա խոսքով՝ նախարարի հրաժարականը վերջնակետ չէ, այլ միայն սկիզբը։
«Մեր սերնդի համար սա առաջին անգամն է, երբ շատերս դուրս եկանք փողոց՝ բողոքելու։ Բայց կան շատ ավելի մեծ խնդիրներ, որոնց մասին պետք է խոսենք, և մենք շարունակելու ենք դա անել»,- ասել է նա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
























































