«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ iranwire – ի
Իրանում պատերազմի պատճառով կրթությունը խաթարվել է. քննությունները հետաձգվում են, առցանց դասերը դժգոհությունների տեղիք են տալիս։
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել է, որ դպրոցների ավարտական քննությունները կանցկացվեն պատերազմի ավարտից 15 օր անց, իսկ համալսարանների ընդունելության ազգային քննությունը հրադադարից 45 օր հետո։ Սակայն ԱՄՆ նախագահի հայտարարած «անորոշ ժամկետով զինադադարի» ֆոնին դեռ պարզ չէ, թե երբ կհայտարարվի պատերազմի պաշտոնական ավարտը և երբ կվերսկսվի ուսումնական տարին։
Իրանի դպրոցները գործում են հեռավար ռեժիմով։ Ապրիլի 27-ին Կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ առայժմ ծրագրեր չկան դասերը դեմ առ դեմ ձևաչափով վերսկսելու վերաբերյալ։ Նախարարությունը նշել է, որ «դպրոցների աշխատանքի ցանկացած փոփոխություն կախված է համապատասխան մարմիններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց»։
Փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, երկրում կրթությունն ամբողջությամբ անցել է առցանց տարբերակի։ Սակայն ինտերնետի խափանումների և վիրտուալ դասարաններին հասանելիության սահմանափակման պատճառով շատ շրջաններում ուսումնառությունը գրեթե դադարեցվել է։ Հատկապես անապահով շրջանների աշակերտները նկատելի նահանջ են արձանագրում։
Ուսուցիչներն ու ծնողները, իրանական լրատվամիջոցնեի փոխանցմամբ, նշում են, որ այս պլատֆորմը չի կարողացել փոխարինել ավանդական դասերին՝ տեխնիկական խափանումների, հաճախակի անջատումների և ուսուցիչ – աշակերտ հաղորդակցության թույլ մակարդակի պատճառով։
Անկայուն ինտերնետը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ փաստացի ուսումնառությունից դուրս մղելով աշակերտների զգալի մասին։ Այս ամենը սպառնում է խորացնել կրթական անհավասարությունը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
























































