«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Նոր Զելանդիայի ՄԻՊ-ի կայքից
«Ամեն ինչ արդար» խորագրով դասավանդման նյութեր հրապարակելով՝ Նոր Զելանդիայի օմբուդսման Պետեր Բոշեյրը անդրադարձել է կրթության իրավունքների իրացմանը: Նա այս քայլով խնդիր է դրել անել հնարավորը, որ դպրոցում ստացած կրթությունը բավարար լինի քաղաքացիական հասարակության լիարժեք ներկայացուցիչ դառնալու համար:
Պետեր Բոշեյրի այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Նոր Զելանդիայի կրթության նախարարության և հատուկ մասնագիտացված ուսուցիչների հետ սերտ համագործակցությամբ:
Օմբուդսմանի առաջարկով, մասնագետների մշակմամբ պատրաստված թեմաները ներառում են երեխաների իրավունքների մասին նյութեր, բոլորի համար առողջապահական ոլորտի բավարար հասանելիության և շատ այլ կարևոր հարցեր: Դպրոցականներին ներկայացված է, թե որ դեպքերում, որ հարցերում կարող է օմբուդսմանն օգնել իրավունքների պաշտպանության նպատակով:
«Օմբուդսմանն ունի սահմանադրական կարևոր դեր: Բոլոր տարիքի երեխաները կարող են դիմել ինձ, եթե խնդիրներ են տեսնում կառավարության, դպրոցի ղեկավարության, կրթության համակարգի հետ կապված»,- ասել է Նոր Զելանդիայի օմբուդսմանը:
«Արդարադատություն պահպանելն իմ նեդրումն է Նոր Զելանդիայի բոլոր երեխաների գիտելիքների և կարողությունների դաշտում՝ ապագայում իրավունքների պաշտպանության ու համայնքների ձևավորման նպատակով»,- բացատրել է օմբուդսմանը: Նա մանրամասնել է, որ երեխաների իրավունքների վերաբերյալ բավարար գիտելիքների ուղղությամբ կրթությունը սկսվում է 1-ին դասարանից և շարունակվում է 10 տարի:
«Երեխաները դպրոցում պիտի պատկերացում կազմեն, թե ինչ է նշանակում արդարություն»,- ընդգծել է օմբուդսմանը:
Ուսուցիչներին տրամադրվել են տեքստերը, տեսանյութերը, ուղեցույցերը:
Քաղաքացիական կրթությունը Նոր Զելանդիայի դպրոցներում ներառված է «սոցիոլոգիական գիտություն» առարկայի դասավանդման շրջանակում:
«Նոր Զելանդիան աշխարհում ամենաթափանցիկ ժողովրդավարությունն ունեցող երկրներից է, սակայն հետազոտություններով բացահայտվել են որոշ խնդիրներ տարեցների և կրտսեր սերնդի ներկայացուցիչների շրջանում սահմանափակ պատկերացումների պատճառով: Ես ուզում եմ լրացնել այս բացը»,- ասել է Պետեր Բոշեյրը:
2024 թ. տվյալով, Նոր Զելանդիան 180 երկրից 3-րդ տեղում է հանրության շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ