
Լուսանկարը՝ schoolsweek կայքից
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է նոր ծրագիր, որի նպատակն է խթանել մաթեմատիկայի խորացված ուսուցումը դպրոցներում։ Հատուկ ուշադրություն են դարձնում, թե որ դպրոցներում են քիչ թվով բարձր առաջադիմություն ունեցող աղջիկները։
Կառավարության հաստատած ծրագրով, 200 դպրոց կստանա աջակցություն աղջիկների մասնակցությունը մաթեմատիկայի խորացված դասընթացներին ապահովելու համար:
Ծրագրի ֆինանսավորողն է բրիտանական բարեգործական կազմակերպությունը։
Հիմնական նպատակն է՝ զարգացնել արհեստական բանականության ոլորտի համար անհրաժեշտ հմտություններ ու ավելացնել բազմազանությունը տվյալների բազայում:
Նշանակվել է նաև նոր խորհրդատվական խումբ, որը կուսումնասիրի, թե ինչպես կարելի է կրթական համակարգում բարելավել թվային և արհեստական բանականության հմտությունների ուսուցումը:
Նոր մեկնաբանություն